Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-599-26.05.2023-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝

1) «հերձումների եւ (կամ) հետազոտությունների» բառերը փոխարինել «դիահերձումների եւ (կամ) ձեւաբանական հետազոտությունների» բառերով, իսկ «հերձում եւ (կամ) հետազոտություն» բառերը փոխարինել «դիահերձում եւ (կամ) ձեւաբանական հետազոտություն» բառերով.

2) «24-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսվող պայմանների» բառերը փոխարինել «41-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված պայմանների կամ կարգերի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: