Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6021-29.05.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետում «ունենալ» բառից հետո լրացնել «կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան» բառերը.

2) 1-ին մասը լրացնել «ը» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ը) ապահովել մաքսային մարմնի համար ամբողջական հասանելիություն սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված սարքավորումներին եւ միջոցներին:».

3) լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի առաջին մասի «ը» կետում նշված ամբողջական հասանելիության ձեւաչափը սահմանվում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի եւ մաքսային մարմնի համատեղ հրամանով:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ը» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ը) հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին եւ մեքենայացման, ավտոմատացման եւ տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները եւ դրանց միջոցով փոստային եւ սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաեւ վերջիններիս միջոցով փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի եւ տեղեկությունների ցանկը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:

Հոդված 5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոստային կամ սուրհանդակային կապի օպերատոր համարված անձինք սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամսվա ընթացքում իրենց տեղեկատվական համակարգերը պետք է համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: