Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6001-29.05.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի  22-րդ հոդվածի «Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել նոր 12-րդ եւ 13-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«
12. Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում ԿՄ  -   -
13. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում ԿՄ  -  -
»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: