Հոդված 1.
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի «4. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ եւ 13-րդ կետերով.
«12. | Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում | ԿՄ | - | - |
13. | Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում | ԿՄ | - | -»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: