Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6003-29.05.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 59-62-րդ կետերով.
 
«59. Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման քննություն ընդունելու եւ մասնագիտական որակավորման վկայական տալու համար՝ բազային տուրքի
20-ապատիկի չափով
60. «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման քննություն ընդունելու եւ մասնագիտական որակավորման վկայական տալու համար` 
 բազային տուրքի
20-ապատիկի չափով:»:
61. Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան  բազային տուրքի
100-ապատիկի չափով:»:
62. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցման համար՝ տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: