« 8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է .
ա/ ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչեւ 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ:
բ/ թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-5000 դրամ:
գ/ այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ:
Սույն կետի գ/ ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաեւ համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:»
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: