Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով՝ «12.1) անկախ կյանքի ծառայություն՝ ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.»,
3) 1-ին մասի 18-րդ կետում «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերը,
4) ) 1-ին մասի 19-րդ կետում եւ 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետում «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «եւ վերանորոգման» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ տարեկան ծրագրերին» բառերը փոխարինել «ծրագրին» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝
1) բ. ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
2) դ. ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու եւ դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը եւ պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի եւ դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների եւ դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը,»,
3) ե. ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
4) է. ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետում «եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը եւ» բառերով,
2) 5-րդ կետում հանել «ցուցումների» բառը եւ «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերը.
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «եւ տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:
2) 4-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ է մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով:
3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Վերակառուցման ժամանակացույցը եւ պայմանները հաստատում է կառավարությունը: »:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում եւ 7-րդ մասում «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասում հանել «ստեղծման եւ» բառերը, նույն հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ մասով՝ «3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցվել նաեւ «Սոցիալական աջակցության մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ պատվիրակման միջոցով:»:
Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 3.1-ին մասում «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 13. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի հիմնավորումը |
1. Անհրաժեշտությունը |
Նախագծերի մշակումը բխում է սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 8-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից: |
2. Առկա իրավիճակը եւ խնդիրները |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, Կառավարությունը յուրաքանչյուր տարի մշակում եւ հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը եւ այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Ազգային ժողով: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը ներառում են այն միջոցառումները, որոնք արտացոլված են տվյալ տարվա բյուջետային հայտում:
Հետեւաբար, իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն: Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել օրենքից բխող այլ լիազորող նորմերը: Նախագծով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետոի համաձայն՝ լիազոր մարմինը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման, ինչպես նաեւ աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ մշակում եւ հաստատում է մեթոդական ուղեցույցներ: Հարկ է նշել, որ ոչ բոլոր աջակցող միջոցների դեպքում է անհրաժեշտ մշակել ուղեցույց, որոշ դեպքերում համապատասխան մասնագետի եզրակացությունը բավարար է դրա կիրառման համար: ՀՀ օրենսդրությունը հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել նաեւ 2019 թվականի ապրիլի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ կապված: Մասնավորապես, Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է նրա բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի: 2. Հաշմանդամության խմբի, ժամկետի եւ պատճառական կապի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) վերաբերյալ որոշումներն ընդունում է, այդ թվում՝ հեռակա կարգով, այն անդամ պետության բժշկասոցիալական փորձաքննությունն (համալիր զննումն) իրականացնող մարմինը (հաստատությունը), որի օրենսդրությանը համաձայն իրականացվում են համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը: Անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում մյուս անդամ պետությունների համապատասխան հաստատությունների կողմից տրված տեղեկանքները եւ բժշկական եզրակացությունները:»: Համաձայնագրից բխող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների, իրավասու մարմինների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագրի նորմերի կիրառման հարցերով փոխգործակցության կարգում նույնպես կիրառվում են «հաշմանդամության խմբեր», «բժշկասոցիալական փորձաքննություն» եզրույթները եւ ըստ այդմ՝ համապատասխան գործառույթներ: Հետեւաբար, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Հայաստանում 2024 թվականից ամբողջությամբ գործելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները: |
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը |
Նպատակն է հստակեցնել օրենքի լիազորող նորմերը: Մասնավորապես, որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը (ըստ այդմ՝ համապատասխան այլ փոփոխություններ): Նշված օրենքից առաջարկվում է հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողությունները արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:
Միաժամանակ, Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման, ինչպես նաեւ աջակցող միջոցների տրամադրման մեթոդական ուղեցույցների մշակումն իրականացնել ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները: է նաեւ նախագծի Անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար: Նախագծով կառավարությանը լիազորվում է սահմանել այդ առանձնահատկությունները: |
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք |
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: |
5. Ակնկալվող արդյունքը |
Խուսափել իրավական ակտերում միջոցառումների անհարկի կրկնությունից, ապահովել միջպետական համաձայնագրերի իրականացումը, նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման նոր երաշիքներ: |
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ |
Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարկան փաստաթղթերի հետ: |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում