Armenian ARMSCII Armenian
Կ-603-29.05.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշմանդամություն  ունեցող  անձանց  իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ  12.1-ին  կետով.

«12.1) անկախ կյանքի ծառայություն՝  ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի ապահովմանը.».

3) 16-րդ կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով.

4) 18-րդ կետը «աջակցող միջոցի տրամադրման» բառերից հետո լրացնել «կամ վերանորոգման» բառերով.

5) 19-րդ կետը  «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո լրացնել «եւ վերանորոգման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ տարեկան ծրագրերին»  բառերը  փոխարինել «ծրագրին» բառով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1)  «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ. հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու եւ դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը եւ պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի եւ դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը՝ առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների եւ դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափի,».

3) «ե»  ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) «է» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  4.   Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետի «եւ տարեկան ծրագրերի նախագծերը եւ դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը եւ» բառերով.

2) 5-րդ կետից հանել «ցուցումների» բառը եւ նույն կետը «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերով.

3) 5.1-ին կետը «տրամադրելու» բառից հետո լրացնել «կամ վերանորոգելու» բառերով, իսկ «աջակցող միջոցների տրամադրման» բառերից հետո՝  «եւ վերանորոգման» բառերով?

Հոդված  5.   Օրենքի 11-րդ հոդվածի 3-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  6.   Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  7.   Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «եւ տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառով:

Հոդված  8.   Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով.

2) 4-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերակառուցման ժամանակացույցը եւ պայմանները հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 9.   Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում եւ 7-րդ մասում «եւ տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով:

Հոդված  10.   Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «ստեղծման եւ» բառերը եւ նույն հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Անկախ կյանքի ապահովմանն ուղղված ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցել նաեւ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունները՝ պատվիրակման միջոցով:»:

Հոդված  11.   Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 3.1-ին մասը «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ  Հայաստանի  Հանրապետության  միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերի եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերը եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից: