Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-609-01.06.2023-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Առողջապահության ոլորտի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը (նշանակումը) իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքին եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: