«ԳԼՈՒԽ 5
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 32. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ հայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները
1. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ.
2. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը, որը նշանակվում եւ ազատվում է օրենսդրությամբ եւ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
3. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտությամբ կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
4. Առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդը կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն` թերապեւտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
5. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, մարզային հոգեկան առողջության ոլորտի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն եւ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքում:
6. Առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի ղեկավարը կարող է կատարել, տվյալ կազմակերպությունում, հետեւյալ մասնագիտությամբ այլ վճարովի աշխատանք՝ թերապեւտ կամ մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ:
Հոդված 32.1 Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը
1.Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Կառավարությունը:
2. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների եւ հարցազրույցի հարցաշարերը կազմում եւ հաստատում է լիազոր մարմինը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի եւ մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են համապատասխանաբար լիազոր մարմնի, մարզպետի կամ համայնքի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետության 10 համայնքներում գործում են հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններ, որոնցից 208-ը մարզային ենթակայության են, իսկ 98-ը՝ համայնքային ենթակայության: Շուրջ 82 բժշկական ամբուլատորիաներ իրենց կազմակերպաիրավական ձեւով համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ են, որոնք համարվում են ընտանեկան բժշկի գրասենյակներ, սահմանված կարգով ունեն ընտանեկան բժշկության լիցենզիա եւ այդ կազմակերպություններում ընտանեկան բժիշկը համատեղության կարգով զբաղեցնում է նաեւ տնօրենի պաշտոնը:
Տեղական ինքնակառավարման համակարգում, համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված, գործող օրենքներում նկատվում են դրույթներ, որոնք դժվարացնում են առողջապահական՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կառավարումը: Մասնավորապես՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքներում, ինչպես նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում կան տարբեր կարգավորումներ, որոնք բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների տնօրենների ընտրության համար հնարավորություն չեն տալիս ձեւավորել միասնական մոտեցում:
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 3-ին ընդունել է «Առողջապահական պետական ոչ առեվտրային կազմակերպությունների եվ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության նշանակման մրցույթի օրինակելի կարգը հաստատելու եվ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեվերը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հուլիսի 7-ի թիվ 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129 որոշումը: Ըստ այդ որոշման N 1-ին հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի՝ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից՝ բացառությամբ մարզային հոգեկան առողջության ոլորտի, գյուղական բժշկական ամբուլատորիաների եւ առողջության կենտրոնների գործադիր մարմինների ղեկավարների: Ելնելով այդ որոշումից, հաստատվել են համատեղ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը եւ համապատասխան մարզերի մարզպետների որոշումները: Համաձայն այդ իրավական ակտերի գյուղական բժշկական ամբուլատորիների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, գյուղական առողջության կենտրոնների գործադիր մարմինների ընտրությանը ներկայացվող պահանջներն են՝ բարձրագույն բժշկական կրթություն, ներքին հիվանդություններ, թերապիա, մանկաբույժ եւ ընտանեկան բժիշկ: Ստացվում է, որ գյուղական բժշկական ամբուլատորիաները եւ առողջության կենտրոնները համարվում են համայնքային ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ներ, սակայն դրանց գործադիր մարմինների ղեկավարները կարող են ընտրվել համապատասխան մարզպետի որոշմամբ:
Մյուս կողմից, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված է՝ Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են ՊՈԱԿ-ների օրենքի պահանջները: Հետեւաբար, բոլոր իրավակարգավորումները, որոնք վերաբերում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, տարածվում են նաեւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին:
Վերոգրյալից հետեւում է, որ անհրաժեշտ է առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումը դարձնել կառավարելի: Մյուս կողմից, անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանում առողջապահության ոլորտի կադրային ներուժի պատկերը: Ելնելով վերը նշված արձանագրումներից, նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
ա) Առողջապահության ոլորտի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների գործադիր մարմինների պաշտոնում ընտրությունները (նշանակումները) իրականացնել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին եւ դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին համապատասխան.
բ) Առողջապահության ոլորտի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ.
գ) Առողջապահության ոլորտի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնել գործադիր մարմնի միջոցով.
դ) Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացնող պահանջ սահմանել բարձրագույն բժշկական կրթությունը կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտություն ունենալը.
ե) Առողջապահական՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրեններին թույլատրել, տվյալ կազմակերպությունում, կատարել այլ վճարովի՝ թերապեւտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մասնագիտություններով աշխատանք:
2.Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի նպատակն է առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող, պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների համար սահմանել իրավակազմակերպչական միասնական ձեւեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել նրանց աշխատանքները: Միաժամանակ, առաջարկվում է ստեղծել միասնական օրենսդրական դաշտ: Վերջինս իրավաչափ կդարձնի առողջապահական ոլորտի կազմակերպությունների կառավարումն ու արդյունավետ՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ նոր օրենքների եւ կառավարության որոշումների փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանա:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Մեծարգո պարոն Սիմոնյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) օրենքների նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան),
բ) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,
դ) օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով օրենքների նախագծերի փաթեթը դնել շրջանառության մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ |
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ |
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ |