Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը
1. Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:
2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը:
3. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
4. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:
5. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ:
6. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: