Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | 20 |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3.
Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ՝ համապատասխան վկայական տալը | 45 |
Հոդված 4.
Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով
10. | Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ | |
ա) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար |
90 | |
բ) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար | 45 | |
գ) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | 45 |
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ» բառերը հանել:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: