Armenian ARMSCII Armenian
Կ-611-06.06.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 20».

2) 1-ին կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ՝ համապատասխան վկայական տալը 45».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1. Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ
ա) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում վավերական՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 90
բ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար 45
գ) տեսակապով դիմողի ինքնությունը պարզելու միջոցով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 45»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: