Հոդված 1. « Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 փետրվարի 1994 թվականի, ՀՕ-1005, այսուհետ` Օրենք)10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.
«ը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ:
Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:
Համայնքի ավագանու կողմից հողի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ հոդվածով.
«Հոդված 21. Անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի, հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ կառավարության սահմանած կարգով հրապարակում է ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: