Armenian ARMSCII Armenian
Կ-562-14.04.2023,09.06.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) սննդի շղթայի փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել եւ իրացնել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.»:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ սպանդանոցային մորթի» բառերը փոխարինել «սանիտարական սպանդի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների), եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո: