Armenian ARMSCII Armenian
Կ-751-01.12.2005-ՊԻ,ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիսի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման փաստն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է պետական սեփականություն, ապա այն անձը, որին ամրակցված է այդ տրանսպորտային միջոցը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի «երրորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով.

բ) չորրորդ մասը «Վարագուրապատման» բառից հետո լրացնել «սահմանված» բառով, «վարելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի» բառերով, իսկ նույն մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.

գ) հինգերորդ մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «քառապատիկի» բառով.

դ) վեցերորդ մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի» բառով.

ե) յոթերորդ մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

զ) ութերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 1231 -րդ հոդվածում`

ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:».

բ) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաներ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:».

գ) 1231 -րդ հոդվածի երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթեւեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը, խաչմերուկների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, շարքերի եւ (կամ) երթեւեկության ուղղության փոփոխման կանոնները խախտելը, մարդկանց եւ (կամ) բեռների փոխադրման կանոնները խախտելը, ռադիոկապից եւ (կամ) հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը, օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների) կանգառի, եւ (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:

Երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում`

15-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով,

30-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

40- 60 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով,

60 կմ/ժ եւ ավելի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երեք ամիս ժամանակով:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաեւ կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:

Սույն հոդվածի տասներորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի ինքնակամ հեռանալը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 1241 -րդ հոդվածի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի» բառով:

Հոդված 7. Օրենսգրքի 126-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը

Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, եւ զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սահմանված կարգին համապատասխան՝ սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելը`

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ չի գերազանցում 0.5 միլիգրամը, կամ նրա արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած չափից ավելի է՝

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը միեւնույն անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդի կողմից`

առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից տրանսպորտային միջոցների վարումը ոչ սթափ վիճակում գտնվող անձին հանձնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ծանոթագրություն.

Ոչ սթափ վիճակ է համարվում մարդու ֆիզիկական եւ (կամ) հոգեկան այն վիճակը, որը պայմանավորված է ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ:

Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված բժշկական փորձաքննությունից հետո պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է, եւ (կամ) նրա արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած չափից ավելի է:»:

Հոդված 8. Օրենսգրքի 127-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 128-րդ հոդվածում`

ա) առաջին մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով.

բ) երկրորդ մասի սանկցիայում «յոթնապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով.

գ) երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 129-րդ հոդվածում`

ա) առաջին մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով.

բ) երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենսգրքի 132-րդ հոդվածում`

ա) առաջին մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ յոթնապատիկի» բառերը փոխարինել «վեցապատիկի» բառով.

բ) երկրորդ մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «ութապատիկի» բառով.

գ) երրորդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 133-րդ հոդվածում «Հարբած» բառը փոխարինել «Ոչ սթափ» բառերով, սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը՝ «տասնապատիկի» բառով:

Հոդված 13. Օրենսգրքի 134-րդ հոդվածում`

ա) առաջին մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի», իսկ «քառապատիկից մինչեւ ութապատիկի» բառերը՝ «հնգապատիկի» բառերով.

բ) երկրորդ մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի», իսկ «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը՝ «քառապատիկի» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 1341 -րդ հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 15. Օրենսգրքի 140-րդ հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 16. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սույն օրենսգրքի 123, 1231 , 124, 1241 , 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341 , 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետավտոտեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը կամ պետի տեղակալը, իսկ ոստիկանության բաժնում պետավտոտեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ոստիկանության բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննության կարող են մասնակցել նաեւ աշխատողների կոլեկտիվների եւ (կամ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.».

բ) երկրորդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) սույն օրենսգրքի 123 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով, 124 հոդվածի առաջին, երրորդ, յոթերորդ մասերով, 128, 131-134, 1341 եւ 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները եւ նրանց տեղակալները, պետավտոտեսուչները, ճանապարհապարեկային ծառայության տեսուչները` տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափը ներառյալ:»:

Հոդված 17. Օրենսգրքի 242-րդ հոդվածի «1694 -րդ, 1699 -րդ» թվերը փոխարինել «157-րդ, 16915 -րդ հոդվածներով, 1821 -րդ հոդվածներով (բնապահպանական տեսչական մարմինների մասով),» թվերով եւ բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 305-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Եթե սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-1341 -րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-1341 -րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է:

Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-1341 -րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո՝ 60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման:»:

Հոդված 19. Օրենսգրքի 302-րդ հոդվածի առաջին մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 123, 1231 , 124, 1241 , 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341 , 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 310-րդ հոդվածում`

ա) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա դրանք ենթակա են առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի եւ վարչական իրավախախտում կատարած անձի կողմից:

Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան` առգրաված առարկան բռնագրավելու պահանջով:

Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան ենթակա է առգրավման հետեւյալ մարմինների կողմից`».

բ) երրորդ պարբերությունը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «1231 հոդվածի երկրորդ մասով,» բառերով:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքը կիրառվում է միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված խախտումների նկատմամբ: