Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 249-րդ հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված դեպքերում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումով ներկայացված շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածվում է նոտարի արձակած կարգադրության ուժով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6.1-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6.1.) ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում մինչեւ գումարի բռնագագանձման պահանջով արձակված կարգադրության մասին դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե հետագայում չեղյալ է ճանաչվել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը՝ մինչեւ չեղյալ ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահը.»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ Նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: