Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6214-21.06.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 4-րդ կետում «որոշումը» բառից հետո լրացնել «, գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը» բառերը.

2) 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով՝

«ժէ. գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ բողոքներով
 բազային տուրքի 15-ապատիկի չափով»:

3) հոոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետով՝

«ժզ. գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ Նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 23-ի թիվ 587-Ն օրենքը: