Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» 2007 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ «ինքնակառավարման մարմինների կողմից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու նոտարական գործողության ընթացքում» բառերով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ Նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: