Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 11-րդ հոդվածի՝
1. 4-րդ մասի երկրորդ նախադասության «Ներհամայնքային» բառից հետո լրացնել «(բացառությամբ բազմաբնակավայր համայնքների)» բառերը, իսկ «միջմարզային եւ ներմարզային» բառերը փոխարինել «միջմարզային, ներմարզային եւ բազմաբնակավայր համայնքների» բառերով:
2. 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«12. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն), իսկ մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքում սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվել տվյալ երթուղիները սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
3.12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1-րդ մաս՝
«12.1.Գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձը վերանայվում է ավագանու որոշմամբ:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչպես նաեւ միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ:
2. Առկա իրավիճակը.
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածով սահմանված են կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները: Նշված հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում՝ ավագանու որոշմամբ: Սակայն փաստացի կանոնակարգված չէ փոխադրավարձի վերանայման կարգավորումները, ինչի արդյունքում խնդրահարույց է միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի վերանայման դեպքում դրանց փոխադրավարձի սահմանումը: Բացի այդ՝ օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված է երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն եւ այլն)՝ վերանայելու կարգավորում, սակայն փաստացի փոխադրավարձի վերանայման պահանջների կարգավորումներ նախատեսված չեն:
Բացի այդ՝ մեկից ավելի բնակավայր ունեցող խոշորացված համայնքների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու գործընթացն ունի լուրջ խոչընդոտներ՝ ներդրումների տնտեսական ոչ շահութաբերության, ցածր ուղեւորահոսքի եւ էժան տաքսի ծառայությունների գործունեության արդյունքում գյուղական բնակավայրերի սպասարկումը փոքր տեղատարողության ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) կազմակերպելու դեպքում դրանք 100 տոկոս հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պայմանի հետ: Գյուղական բնակավայրերը չունեն համապատասխան ենթակառուցվածքներ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրասնպորտային միջոցների շահագործման համար: Բացի այդ՝ էականորեն բարձրանում է անհրաժեշտ ներդրումների ծավալը բոլոր ավտոբուսները հաշմանդամություն ունեցող հարմարեցվածության դեպքում, ինչը նվազեցում է շանսերը բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային երթուղային ցանցերի սպասարկումը կազմակերպելու հարցում:
4. Կարգավորման նպատակը.
Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները: Առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ: Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը, կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձեւավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի: Փոխադրավարձի վերանայման իրավասությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:
Սահմանվում է, որ միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի եւ սխեմաների փոփոխության, կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձեւավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաեւ գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բացի այդ՝ վերանայվում է բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները սպասրակող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը:
5. Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը, միասնական երթուղային ցանցերի ձեւավորումից հետո հնարավորություն կտրվի վերանայելու երթուղիների փոխադրավարձերը:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Օրենքների նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 37.1-րդ կետի պահանջներից:
8. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել ենթաօրենսդրական իրավական ակտ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապ"տության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում