Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-752-01.12.2005-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 դեկտեմբերի 2004 թվականի) 163 հոդվածը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 163.Ամենամյա արձակուրդը մասերով տալը

Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով:

Գործատուի եւ աշխատողի միջեւ այլ համաձայնություն չլինելու դեպքում, վճարովի արձա՟կուր՟դի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ, պայ՟մանով, եթե աշխատողի աշխատած ժամանակահատվածի տեւողությունը տալիս է նրան այդ իրավունքը»: