Հոդված 1
.
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (14 դեկտեմբերի 2004 թվականի ՀՕ-125) 163-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Գործատուի եւ աշխատողի միջեւ այլ համաձայնություն չլինելու դեպքում վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ, եթե աշխատողի աշխատած ժամանակահատվածի տեւողությունը տալիս է նրան այդ իրավունքը»: