Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 163-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Գործատուի եւ աշխատողի միջեւ այլ համաձայնություն չլինելու դեպքում վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ:»: