Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4368-23.06.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 41.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«41.1) սահմանում է համայնքի տարածքում Կենցաղային նշանակության հրագործական III դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը  եւ ժամը»

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ