Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4369-23.06.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«38. սահմանում է Երեւանում Կենցաղային նշանակության հրագործական III դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը  եւ ժամը»

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ