Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«38) սահմանում է Երեւանում կենցաղային նշանակության հրագործական III դասի եւ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը եւ ժամը:»:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: