Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին»2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6?1-ին կետում «պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, առեւտրի»բառերը փոխարինել «պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի եւ պայթեցման սարքավորումների), պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտրի, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման (շահագործման), հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների), հրագործական արտադրատեսակների կիրառման (շահագործման), առեւտրի (իրացման), պահեստավորման եւ տեղափոխման (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն կենցաղային նշանակության 1-ին եւ 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորմանը եւ տեղափոխմանը)»բառերով, իսկ «լիցենզիաների տրամադրման,»բառերից հետո լրացնել «պետական եւ համայնքային նշանակության կամ պետական եւ համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար հրագործական արտադրատեսակների ներմուծման եւ կիրառման թույլտվության տրամադրման,»բառերով?
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: