Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ օրենք) 1-ին հոդվածի «Փոխադրող» հասկացության սահմանման մեջ «մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով» բառերից հետո լրացնել «կամ թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: