Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.7-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19.7. Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման, կազմակերպություննների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը»,
2) 1-ին մասում՝
ա. հանել «միջմարզային, ներմարզային,» բառերը,
բ. «ուղեւորափոխադրումների» բառից առաջ լրացնել «ներքաղաքային երթուղով» բառերը,
գ. «տրամադրելու համար» բառերից հետո լրացնել «ամսական» բառը,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կազմակերպություննների, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորափոխադրումների իրականացման համար արտոնագիր տրամադրելու պետական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝
կանխիկ դրամով վճարումների դեպքում | անկանխիկ դրամով վճարումների դեպքում |
2 տոկոսի չափով՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից |
1,5 տոկոսի չափով՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից |
3,5 տոկոսի չափով՝ 2025 թվականի հունվարի 1-ից |
2,5 տոկոսի չափով՝ 2025 թվականի հունվարի 1-ից |
5 տոկոսի չափով՝ 2026 թվականի հունվարի 1-ից |
4 տոկոսի չափով՝ 2026 թվականի հունվարի 1-ից |
Ուղեւորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղեւորափոխադրման համար սույն մասում նշված չափով պետական տուրքը գանձում եւ պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:»,
3) 3-րդ մասում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) սույն հոդվածի 2-րդ մասում օգտագործվող հասկացությունները կիրռվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված իմաստով ու նշանակությամբ:»,
բ. 4-րդ եւ 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներքաղաքային երթուղու շահագործման արտոնագիր տրամադրելու պետական տուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են երթուղու հետ կապված հետեւյալ գործակիցները.
1) Երեւան քաղաքում՝ 1.0,
2) այլ քաղաքներում՝ 0.5:»,
4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածով սահմանված՝ ներքաղաքային երթուղու շահագործման կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնագրերը տրամադրում է հարկային մարմինը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում ուղեւորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»,
6) 7-րդ մասից հանել «միջմարզային, ներմարզային եւ» եւ «կամ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների» բառերը,
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մաս.
«7.1. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձեւակերպված պատվերով իրականացված ուղեւորափոխադրումների համար հաշվարկված, գանձված եւ պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը, իսկ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման արտոնագիր ստանալու նպատակով այդ գործունեությունն իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը, բացառապես էլեկտրոնային եղանակով մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ ներկայացնում են հարկային մարմին: Սույն մասում նշված հայտարարությունների ձեւերը եւ լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»,
8) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Որեւէ ամսվա համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնագիր ստացած կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ գործունեության մասով ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում մինչեւ ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում նոր Հայտարարություն՝ տվյալ ամսվա համար նախկինում ներկայացված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի եւ ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մեծությունների հանրագումարով: Ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման դեպքում ավելացված ավտոբուսների, միկրոավտոբուսների նստատեղերի կամ ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի մասով հաշվարկվում է պետական տուրք՝ սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով: Յուրաքանչյուր ամսվա համար արտոնագրի մասով վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ:»,
9) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում նոր Հայտարարությունում ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի ավելացման օրը ներառյալ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվում է նոր արտոնագիր՝ նախկին արտոնագրում նշված ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի եւ ավելացվող ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակի հանրագումարով՝ ավտոբուսների, միկրոավտոբուսների ավելացման ամսաթիվն ընդգրկող օրվանից մինչեւ այդ ամսվա ավարտը ներառող ժամանակաշրջանի համար:»,
10) 11-րդ մասից հանել «միջմարզային, ներմարզային,» բառերը,
11) 12-րդ մասից հանել «թեթեւ մարդատար մեքենայով,» բառերը,
12) 14-րդ մասում «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով» բառերով,
13) 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»:
Հոդված 2.
Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետ.
«18. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար | Տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով» |
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածում վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«Ուղեւորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ձեւակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղեւորափոխադրման համար պետական տուրքի հաշվարկման եւ գանձման լիազորությունները պատվիրակվում են էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով գանձված պետական տուրքի գումարները պետական բյուջե են վճարում յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:»:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի նախավերջին պարբերությունում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Ուղեւորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ձեւակերպված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղեւորափոխադրման համար սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե վճարման պատասխանատվությունը կրում են էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում՝
1) «վճարողից» բառից հետո լրացնել «(սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե վճարման համար պատասխանատու կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից)» բառերը,
2) «վճարողները» բառից հետո լրացնել «(սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ սույն օրենքի 19.7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքի գանձման եւ պետական բյուջե վճարման համար պատասխանատու կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը)» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: