Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6235-27.06.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 31) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները.»

Հոդված 2. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձեւակերպման եւ ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ կազմակերպություննների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:»,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների, իսկ 1.1-ին մասում նշված հարկ վճարողների կողմից՝  ուղեւորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:»,

3) 4-րդ մասում «ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրումների, կազմակերպություննների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն մասի կիրառության իմաստով պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկել է համարվում նաեւ ուղեւորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելը, երբ յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: