Armenian ARMSCII Armenian
Կ-624-28.06.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասը՝

1) «5-րդ ենթակետով,» բառերից հետո լրացնել «13-րդ կետի 2-րդ ենթակետով,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Թույլտվությունը տրվում է անժամկետ կամ որոշակի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: