Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-626-28.06.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՕ-134-Ն օրենքի  2.1-ին հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները, թույլտվությունները եւ հավաստագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաեւ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ համապատասխան լիցենզիաները, թույլտվությունները եւ հավաստագրերը կարող են տրամադրվել նաեւ թղթային տարբերակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: