Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-274-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արգելվում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին) նոտարական գործողությունների իրականացման ժամանակ խոչընդոտել, միջամտել կամ ներգործել նոտարի գործունեությանը:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասը «տեղեկանքներ» բառից հետո լրացնել «,սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճեններ եւ քաղվածքներ» բառերով.
2. 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Նոտարը վարույթի հանրային մասնակցին (այդ թվում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված դեպքերում), դատարանին քրեական վարույթների, ինչպես նաեւ դատարանում քննվող գործերի առնչությամբ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս դատարանի որոշման հիման վրա:»:
3. 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «բացման» բառը.
4. 5.1-րդ մասը «հայտնելը» բառից հետո լրացնել «,պատճեններ կամ քաղվածքներ տրամադրելը» բառերը.
5. լրացնել 5.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.2. Նոտարի մասնագիտական ռիսկը ապահովագրող ընկերությանը ապահովագրական պատահարի դեպքում նոտարական գործից տեղեկություններ հայտնելը եւ փաստաթղթեր տրամադրելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:»:
6. 6-րդ մասը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ ստաժավորման կամ ուսումնական պրակտիկայի ընթացքում» բառերը.
7. 8-րդ մասում «կետի առաջին պարբերությամբ» բառերը փոխարինել «մասով» բառով, «բնօրինակ» բառից հետո լրացնել «փաստաթղթեր» բառը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «բոլոր» բառը փոխարինել «նոտարական ակտերի,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նոտարն իր որոշած բանկում պետք է ունենա բանկային հաշիվներ, իսկ պետական գանձապետարանում՝ դեպոզիտ հաշիվներ, այդ թվում՝ արտարժույթով: Նոտարի բանկային կամ դեպոզիտ հաշիվների միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնօրինում է նոտարը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում՝
1) «մեկ տարվա ստաժավորում» բառերից հետո լրացնել «առնվազն 3 տարվա նոտարի գործունեության աշխատանքային ստաժ ունեցող նոտարի մոտ» բառերով,
2) «որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները» բառերը փոխարինել «հաղթահարել է նոտարի թեկնածուների որակավորման ստուգումը» բառերով:
3) ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.
4) երրորդ պարբերությունից հանել «եւ նոտարի պաշտոնում նշանակվել» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1. լրացնել 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր մնացած, ինչպես նաեւ նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի եւ նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար:»:
2. 3-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.
3. 10-րդ մասից հանել «դրանք ստացվելուց հետո՝ տասն օրվա ընթացքում» բառերը:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ներկայացնելուց հետո ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, իսկ նշանակված նոտարը կրկին ընդգրկվում է չնշանակված, սակայն որակավորման ստուգման դրական արդյունքներ ունեցող անձանց ցանկում» բառերը.
2. լրացնել 4-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Էլեկտրոնային նոտարի համակարգը մեքենածրագրային համալիր է, որը նախատեսված է նոտարական գործունեության ավտոմատացման, ինչպես նաեւ նոտարների, նոտարական պալատի, արդարադատության եւ այլ մարմինների էլեկտրոնային համակարգերի միջեւ կապ ապահովելու համար:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-րդ հոդվածով.
«Հոդված 13.1. Նոտարի օգնականը, նոտարի գործունեությունն ապահովող անձինք եւ ստաժորը
1. Նոտարը կարող է ունենալ օգնական, իր գործունեությունն ապահովող այլ աշխատողներ (այսուհետ՝ նոտարի մոտ աշխատող այլ անձինք), որոնց ինքն է աշխատանքի ընդունում եւ ազատում: Նոտարի օգնականների, նոտարի մոտ աշխատող այլ անձանց քանակը որոշում է նոտարը:
2. Նոտարի օգնական կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ չունի դատվածություն: Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերի ուժով պաշտոնից ազատված նոտարը:
3. Նոտարի օգնականը իրավունք ունի իրականացնել հետեւյալ գործողությունները.
1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում.
2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.
3) նոտարական գործավարության իրականացում.
4) գործարքների եւ իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.
5) նոտարական պրակտիկայի ամփոփում.
6) աշխատանք արխիվի հետ.
7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:
4. Նոտարի օգնականի պաշտոնում նշանակվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում նոտարական պալատը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ:
5. Նոտարի օգնականի, նոտարի մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են աշխատանքային օրենսդրությամբ եւ նրանց ու նոտարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով:
6. Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ նոտարական պալատի կողմից կազմակերպած վերապատրաստում անցնել՝ նոտարական պալատի սահմանած կարգով եւ պայմաններով:
7. Նոտարի մոտ աշխատող այլ անձը, որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, իրավունք ունի կատարել նոտարի կամ նոտարի օգնականի կողմից տրամադրված փաստաթղթերի հիման վրա գործարքների կամ իրավաբանական բովանդակություն ունեցող փաստաթղթերի կազմում, մուտքագրում, այդ թվում՝ նոտարի կամ նոտարի օգնականի կողմից տրամադրված տվյալների մուտքագրում էլեկտրոնային շտեմարաններ, մատյանների լրացում, այդ թվում՝ գրանցամատյանում գրառումների գրանցում, նոտարական գործավարության իրականացում, արխիվի հետ աշխատանք, ինչպես նաեւ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքների իրականացում:
8. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարի եւ ստաժորի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:
9. Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ չունի դատվածություն:
10. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:
11. Նոտարի ստաժորն իրավունք ունի կատարել սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված գործողությունները եւ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքները, բացառությամբ նոտարական գործողությունների կատարման:
12. Նոտարի՝ ստաժոր ներգրավելու եւ ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:»:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 1-ին կետի «երեք ամիս անընդմեջ» բառերը փոխարինել «մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը ամբողջությամբ» բառերով.
2. 2-րդ մասի երկրորդ նախադասության մեջ՝
1) «կետի» բառը փոխարինել «մասի» բառով,
2) «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով,
3) «մինչեւ» բառից հետո լրացնել «չվճարված» բառը:
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում`
1) 10-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել նոր 11-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«11) նա մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, ընդ որում կիրառված տույժերից առնվազն մեկը հանդիսանում է խիստ նկատողություն կամ գործունեության կասեցում՝ մինչեւ 6 ամիս ժամկետով:»:
2. Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 4-րդ կետը.
3. 5-րդ մասում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով, իսկ «կետով» բառը փոխարինել «մասով» բառով:
4. 6-րդ մասում՝
1) «1-ին կետի 1-4-րդ եւ 7-9-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-4-րդ, 7-9-րդ եւ 11-րդ կետերով» բառերով.
2) լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով նոտարը պաշտոնից ազատվում է՝ որպես երկրորդ կարգապահական տույժ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված տույժերից որեւէ մեկը կիրառելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 20 օրվա ընթացքում:»:
5. 7-րդ մասում «կետի» բառերը փոխարինել «մասի» բառերով, «ենթակետի» բառը փոխարինել «կետի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով:
6. 8-րդ մասում «կետի» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւը փոխարինել «մասի» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով:
7. 9-րդ մասից հանել «նշանակած» բառը:
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասի երրորդ պարբերությունը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «նոտարի» բառով.
2. 5-րդ մասը «նախարարին» բառից հետո լրացնել «եւ նոտարական պալատի նախագահին» բառերը:
Հոդված 14. Օրենքի 19.1-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) ուսումնասիրության ընթացքում մասնակցել ուսումնասիրության գործընթացին՝ հայտնաբերված խախտումների դեպքում ներկայացնել բացատրություններ, անել առարկություններ:»:
Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության մեջ «կետի» բառը փոխարինել «մասի» բառով:
Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 4-րդ կետում «դուրս չգալու» բառերը փոխարինել «չներկայանալու» բառով.
2. 3-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «կետի» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւը փոխարինել «մասի» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւով, «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով:
3.4-րդ մասի երրորդ պարբերության մեջ «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով:
Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասի առաջին նախադասության մեջ «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «նոտարի» բառը.
2. 6-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Կարգապահական վարույթը արդարադատության նախարարի կողմից հարուցվելու դեպքում հարուցվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցվում է նոտարական պալատը:»:
3. լրացնել նոր՝ 17-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«17. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների (հրամանների) օրինակելի ձեւերը սահմանվում են արդարադատության նախարարի հրամանով:»:
Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի պահանջն ակնհայտ խախտելը.».
2. 3-րդ մասի «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով:
Հոդված 19. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-րդ հոդվածով.
«26.1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը (հրամանին) ներկայացվող պահանջները
1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:
2. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) ներածական մասում նշվում են`
1) որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը.
2) որոշման (հրամանի) կայացման ամիսը, ամսաթիվը եւ տարեթիվը.
3) այն նոտարի անունը, ազգանունը եւ պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.
4) կարգապահական վարույթի հարուցման առիթը.
3. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) նկարագրական-պատճառաբանական մասում համառոտ նշվում են՝
1) հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
2) կարգապահական վարույթը հարուցած մարմնի դիրքորոշումը.
3) նոտարի բացատրությունները եւ դիրքորոշումը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել.
4) նոտարի կողմից կատարված՝ կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները, ապացույցները, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները,
5) կիրառելի նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը ղեկավարվել է որոշումը (հրամանը) ընդունելիս
6) նոտարի անձը բնութագրող հանգամանքները.
4. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) եզրափակիչ մասում նշվում է կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի եզրահանգումը, որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը), ստորագրությունը եւ առկայության դեպքում՝ կնիքը:
5. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված:»:
Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նոտարը քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի համար:»:
2. Լրացնել նոր՝ 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Նոտարը, բացի պարտադիր ապահովագրությունից, կարող է նաեւ առանձին գործարքների մասով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը:»:
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «պարտավոր է» բառը փոխարինել «կարող է» բառով:
Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Վարչության նախագահի, տեղակալի եւ անդամի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Վարչության նախագահը, տեղակալը եւ անդամները չեն կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել նույն պաշտոններում:»:
Հոդված 24. Օրենքի 35.1-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները հատուցվում են դատական ակտի հիման վրա, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը: Պահուստային միջոցների՝ բավարար չլինելու դեպքում նոտարի պատճառած վնասները ենթակա են հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին:»:
Հոդված 25. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 22.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«22.1) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր.»:
2. 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 26. Օրենքի 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հաստատող» բառից հետո լրացնել «անհատական» բառը:
Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «կետում» բառը փոխարինել «մասում» բառով:
Հոդված 28. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերը կողմերի ցանկությամբ կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաեւ օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին:»:
2. 5-րդ մասի «առանձին-առանձին» բառը փոխարինել «որպես մեկ նոտարական ակտ» բառերով.
3. 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե նոտարը տիրապետում է անձին հայտնի օտար լեզվին, ապա փաստաթուղթը բանավոր կարող է թարգմանվել նոտարի կողմից, եթե նոտարական գործողություններին մասնակցող անձը չի առարկում եւ չի ցանկանում մասնակցել իր թարգմանչի միջոցով, ինչի մասին նշում է կատարվում վավերացման մակագրությունում:»:
Հոդված 29. Օրենքի 40-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի՝
1) առաջին պարբերությունում «ինքնությունն» բառից առաջ լրացնել «լիազորությունները,» բառը, «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով.
2) երկրորդ պարբերությունում «կողմերի» բառը փոխարինել «անձանց» բառով:
Հոդված 30. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «,ինչպես նաեւ» բառերից առաջ լրացնել «պետական գրանցման մասին» բառերը, «,ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «կարող է պահանջել» բառերը, «կողմի իրավունքների մասին» բառերը փոխարինել «ապացույցներ» բառով:
Հոդված 31. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1. 7-րդ մասի «կետերի» բառը փոխարինել «մասերի» բառով.
2. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Գործարքի կատարման տարվա, ամսվա եւ ամսաթվի, փաստաթղթի վավերացման, կամ հաստատման տարվա, ամսվա եւ ամսաթվի, կողմի անվան եւ ազգանվան (անվանման) վերաբերյալ նշում չպարունակելը հանգեցնում է նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթի անվավերության: Նման փաստաթղթերը, ինչպես նաեւ գործարքի մասնակցի՝ չստորագրված կամ մատիտով գրված փաստաթղթերն առ ոչինչ են:»:
Հոդված 32. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի մեկ օրինակը պահվում է նոտարի մոտ, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 20-րդ կետերով սահմանված նոտարական գործողությունների, որոնց դեպքում նոտարի մոտ պահվում է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը, իսկ մյուս օրինակները կազմվում են գործարքի կողմերի քանակով, իսկ նաեւ այլ մարմին (մարմիններ) ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան քանակով:»:
Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «,վկաներից բացի,» բառերը եւ լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Դիմողի խնդրանքով նոտարական գործողությանը կարող է մասնակցել նաեւ վկա (վկաներ):»:
Հոդված 34. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը եւ բովանդակությունը: Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները եւ ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն մասի կանոնները տարածվում են նաեւ նոտարին օրենքով սահմանված կարգով փոխանցված այլ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի վրա, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված փոխարինման դեպքերի վրա:»:
Հոդված 35. Օրենքի 51-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «օրը» բառը փոխարինել «օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2. 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «կետով» բառը փոխարինել «մասով» բառով.
3. 3-րդ մասի՝
1) երկրորդ, երրորդ եւ չորրորդ պարբերություններում «կետի» բառերը փոխարինել «մասի» բառերով, «ենթակետով» բառերը փոխարինել «կետով» բառերով.
2) հինգերորդ պարբերությունում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետով» բառը փոխարինել «կետով» բառով, իսկ «օրը, բայց ոչ ավելի 30 օրվանից» բառերը փոխարինել «տասներորդ օրը» բառերով.
4. 4-րդ մասում «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետում» բառը փոխարինել «կետով» բառով.
Հոդված 36. Օրենքի 53-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նոտարական գործողությունների կատարումից հետո, կողմերի դիմումի համաձայն, նրանց տրամադրվում են նոտարական ակտերի կրկնօրինակները եւ սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենները կամ դրանցից քաղվածքներ, որոնք ունեն բնօրինակին հավասար իրավաբանական ուժ:»:
2. 2-րդ մասում «կրկնօրինակը» բառից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենը» բառը.
3. 4-րդ մասի չորրորդ նախադասության մեջ «Կրկնօրինակին» բառը փոխարինել «Պատճենին» բառով.
4. 5-րդ մասում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով:
Հոդված 37. Օրենքի 57-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «կամ մի քանի անձանց» բառերը փոխարինել «անձի» բառով:
2. 2-րդ մասում՝
1) առաջինից չորրորդ նախադասությունների «իրավունքով» բառը փոխարինել «կարգով» բառով.
2) երկրորդ նախադասության «վերալիազորագրման» բառը փոխարինել «վերալիազորման» բառով.
3) լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Վերալիազորման կարգով տրված լիազորագրով նախատեսված լիազորությունների վերալիազորում չի թույլատրվում:»:
Հոդված 38. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ժառանգությունը պահպանելու եւ կառավարելու միջոցները ձեռնարկվում են նոտարի սահմանած ժամկետի ընթացքում` հաշվի առնելով ժառանգության բնույթը (ժառանգական զանգվածը, դրա մեջ մտնող գույքի պահպանման հրատապությունը, ժառանգների թիվը եւ նրանց փոխհարաբերությունները եւ այլն), ժառանգական զանգվածի արժեքը ու ժառանգության տիրապետմանն անցնելու համար ժառանգներին անհրաժեշտ ժամանակը, բայց ոչ ավելի, քան մինչեւ ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը: Ժառանգությունը պահպանելու, զանգվածը պարզելու եւ կառավարելու ծախսերը հատուցվում են դիմումատուի կողմից:»:
Հոդված 39. Օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի «կետերում» բառը փոխարինել «մասերում» բառով:
Հոդված 40. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1. առաջին նախադասության «կետով» բառը փոխարինել «մասով» բառով, «նպատակով» բառից հետո լրացնել «շահագրգիռ անձի դիմումի հիման վրա» բառերը, «արգելանք է դնում» բառերը փոխարինել «կարող է արգելանք դնել» բառերով.
2. երկրորդ նախադասության «կետով» բառերը փոխարինել «մասով» բառերով:
Հոդված 41. Օրենքի 62-րդ հոդվածի՝
1. 1.1-րդ մասում «վկայագիր» բառից առաջ լրացնել «իրավունքի» բառը.
2. 2-րդ մասի երկրորդ նախադասության մեջ «ժառանգության» բառից հետո լրացնել «իրավունքի» բառը, «վկայագիրը» բառից հետո լրացնել «ամբողջությամբ կամ մասնակի» բառերը.
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անժառանգ գույքը համայնքին անցնելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է համայնքին` ի դեմս ղեկավարի:»:
4. 4-րդ մասում «բոլոր» բառից առաջ լրացնել «ժառանգությունն ընդունած» բառերը:
Հոդված 42. Օրենքի 63-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «դեպքում» բառից հետո լրացնել «ժառանգի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա» բառերը.
2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Եթե ժառանգը զրկված է օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթերում անճշտությունների պատճառով չի կարողանում ապացուցել ժառանգատուի հետ իր ազգակցական կապը, ապա այդ ժառանգը կարող է ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր՝ մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով:»:
Հոդված 43. Օրենքի 64-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասում «նոտարը» բառից հետո լրացնել «ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համատեղ դիմումի հիման վրա» բառերը.
2. 4-րդ մասում «նոտարական գրասենյակը» բառերը փոխարինել «նոտարը» բառով:
Հոդված 44. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպությունների» բառը փոխարինել «պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց» բառերով:
Հոդված 45. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նոտարը փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկությունը վավերացնում է պայմանով, եթե պատճենի իսկությունը վավերացված է նոտարական կարգով կամ եթե փաստաթղթի պատճենը տրվել է այն պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի կողմից, որի կողմից տրվել է իսկական փաստաթուղթը: Վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի ձեւաթղթի վրա եւ նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է վերջիններիս մոտ:»:
Հոդված 46. Օրենքի 12-րդ գլխի վերնագրում «ԻՍԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ» բառերը:
Հոդված 47. Օրենքի 68-րդ հոդվածի՝
1. վերնագիրը «իսկության» բառից հետո լրացնել «եւ թարգմանչի ստորագրության իսկության» բառերով.
2. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է նրա բնօրինակի բովանդակությանը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:
2. Նոտարը, վավերացնելով թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, ինչպես նաեւ փաստաթղթի թարգմանության բովանդակության համապատասխանությունը նրա բնօրինակի բովանդակությանը, այլ սոսկ հաստատում է թարգմանչի ստորագրության իսկությունը:»:
Հոդված 48. Օրենքի 72-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի «կազմակերպություններ» բառից առաջ լրացնել «նոտարի,» բառը.
2. 2-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը այլ նոտարի կարող են փոխանցվել էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով:»:
Հոդված 49. Օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժով կամ այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով:»:
Հոդված 50. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «հատուկ» բառը:
Հոդված 51. Օրենքի 77-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում՝
1) երկրորդ նախադասության «ցուցակով» բառը փոխարինել «հանձնման-ընդունման արձանագրությամբ» բառերով.
2) երրորդ նախադասության «Ցուցակի» բառը փոխարինել «Արձանագրության» բառով.
2. 2-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններն ուժը կորցրած ճանաչել, երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Նոտարը պատասխանատվություն է կրում ի պահ հանձնված փաստաթղթերի պահպանության համար:»:
3. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 52. Օրենքի 78-րդ հոդվածի՝
1. 1-ին մասում՝
1) առաջին պարբերության «անդորրագիրը եւ ցուցակի» բառերը փոխարինել «հանձնման-ընդունման արձանագրության» բառերով.
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին սույն օրենքի 77-րդ հոդվածով նախատեսված պահելու ժամկետը լրանալու օրը:».
3) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալու հաջորդ օրը այն հանձնած անձը չի ներկայանում այն ստանալու համար, ապա նոտարը պատասխանատվություն չի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար:».
2. 2-րդ մասում «իր արխիվում պահվող փաստաթղթերի մասին` դրանց կազմելուն մասնակցած անձանց» բառերը փոխարինել «իրեն ի պահ հանձնված փաստաթղթերից՝ դրանք ի պահ հանձնած անձանց» բառերով:
Հոդված 53. Օրենքի 81.1-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետեւյալ փաստերը.
1) անձանց ազգակցական հարաբերությունները.
2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը.
4) անձի` որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելը եւ (կամ) ժառանգության բացման վայրը.
6) դժբախտ պատահարը.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.
9) անհաղթահարելի ուժի առկայությունը.
10) անձանց բանավոր հայտարարությունները:».
2. 4.1-րդ մասի հինգերորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ցուցմունքն արձանագրում է նոտարը, այն ստորագրվում է վկայի կողմից, եւ արձանագրությունը կցվում է նոտարական գործին, ցուցմունքը կարող է նաեւ ձայնագրվել, որի դեպքում ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին:»:
Հոդված 54. Օրենքի 81.2-րդ հոդվածի 4-րդ մասի «դատարանում եւ այլ պետական մարմիններ» բառերը փոխարինել «դատարանում, այլ պետական մարմիններին եւ նոտարին» բառերով:
Հոդված 55.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների արդյունքում ձեւավորված՝ որակավորման ստուգումը հաղթահարած եւ չնշանակված անձանց ցանկից շարունակվում են նոտարի պաշտոնում նշանակումները մինչեւ նշված ցանկի սպառումը:
4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են անցկացված ստուգումների ավարտից հաշվարկվող հինգ տարի:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
«Նոտարիատի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 04.12.2001 թվականին եւ ուժի մեջ մտել 01.03.2002 թվականին: Տարիների ընթացքում որոշ դրույթներ թեեւ փոփոխվել եւ (կամ) լրացվել են, առկա են մի շարք դրույթներ, որոնք Օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր առհասարակ փոփոխության եւ (կամ) լրացման չեն ենթարկվել կամ ենթարկվել են ուժի մեջ մտնելուն հաջորդող երկրորդ տարում (2004 թվականին): Հարկ է նաեւ նշել, որ վերջին լայնածավալ փոփոխությունները եւ լրացումներն Օրենքում կատարվել են 2016 թվականին (19.10.2016թ. ՀՕ-180-Ն): Նման պայմաններում, օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ եւ բացթողումներ, առկա են բազմաթիվ դրույթեր, որոնք ժամանակի հետ կորցրել են իրենց արդիականությունը եւ վերանայման կարիք ունեն կամ անորոշ ձեւակերպման արդյունքում հստակեցման կարիք ունեն: Որոշ դրույթների ձեւակերպումներ չեն համապատասխանում Քաղաքացիական օրենսգրքի (օրինակ՝ Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մաս, 62-րդ հոդվածի 1.1-րդ, 2-3-րդ մասեր) կարգավորումներին կամ դրույթների ձեւակերպումներին, Քրեական դատավարության օրենսգրքի (Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս), «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի դրույթների ձեւակերպումներին (Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերություն):
Հարկ է նաեւ առանձին ներկայացնել Օրենքի դրույթներում առկա եւ վերանայման կարիք ունեցող որոշակի խնդիրներ.
Վերանայման եւ խմբագրման կարիք ունեն նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից տրամադրվող այլ ծառայությունների շրջանակը (Օրենքի 36-րդ հոդված): Մասնավորապես, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը նախատեսված է որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայություն, մինչդեռ, դրանք իրենց բնույթով հանդիսանում են նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություններ: Հարկ է նշել, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը իրավացիորեն որպես նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություն է նախատեսված օրինակ՝ «Պետական տուրքի մասին» օրենքով (11-րդ հոդվածի 21.2-րդ կետ): Միեւնույն ժամանակ, որպես նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություն է սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին ներկայացնելը: Մինչդեռ, նշվածը հանդիսանում է ոչ թե նոտարական գործողություն, այլ որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայություն, ընդ որում, նոտարի կողմից Օրենքով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրվող այլ ծառայությունների շրջանակի ուսումնասիրությունը վկայում է, որ նոտարն իրականացնում է նաեւ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը եւ փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ, որն իր մեջ արդեն իսկ ներառում է քննարկվող դիմումների՝ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին ներկայացնելը:
Վերանայման կարիք ունի նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը: Մասնավորապես, գործող ընթացակարգով՝ որակավորման ստուգումը հաղթահարած բոլոր անձինք ստանում են որակավորման վկայական եւ ընդգրկվում որակավորման ստուգման դրական արդյունքներ ունեցող անձանց ցանկում, որից, ըստ թափուր տեղերի առկայության, ժամանակի ընթացքում կատարվում են նոտարի պաշտոնում նշանակումները: Ընդ որում, որակավորման ստուգման դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են հինգ տարի: Մինչդեռ, պրակտիկան ցույց է տալիս, որ նշված եղանակով թափուր պաշտոնի համալրումն այդքան էլ արդյունավետ չէ՝ հաշվի առնելով նաեւ այն, որ որակավորման ստուգման կարգի համաձայն՝ առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ կազմակերպվում են որակավորման ստուգումներ: Մասնավորապես, ցանկում ընդգրկված անձանց առաջարկվում է համալրել որոշակի նոտարական տարածքի նոտարի թափուր պաշտոնը, իսկ համաձայնության բացակայության դեպքում (օրինակ՝ համաձայն չէ կոնկրետ նոտարական տարածքում գործունեություն ծավալել) ստուգումը հաղթահարած եւ ցանկում ընդգրկված անձը շարունակում է մնալ ցանկում: Հարկ է նաեւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Երեւան նոտարական տարածքը համալրված է նոտարներով, հիմնականում խնդիր կա համալրել մարզերի նոտարական տարածքները, իսկ հեռավորության կամ օրինակ որոշակի պայմանների բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ցանկում ընդգրկված անձինք չեն համաձայնվում զբաղեցնել մարզային նոտարական տարածքի նոտարի թափուր պաշտոնը: Հետեւաբար, անհրաժեշտ է վերանայել քննարկվող գործընթացը:
Անհրաժեշտություն կա վերանայել ուսումնասիրման ենթակա նոտարի իրավունքները՝ ընդլայնելով դրանք:
Անհրաժեշտություն կա վերանայել նաեւ նոտարի օգնականին, այլ աշխատողին, ստաժորին վերաբերող դրույթները՝ առավել հստակեցնելով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը:
Խմբագրման կարիք ունեն պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասների հատուցմանն առնչվող կարգավորումները: Մասնավորապես, թեեւ Օրենքով սահմանված է, որ նոտարների պատճառած վնասների հատուցումը երաշխավորելու համար նոտարների անդամավճարների առնվազն տասը տոկոսը բանկային հաշվում կապիտալացնելու միջոցով նոտարական պալատը ստեղծում է պահուստային ֆոնդ, բանկային տոկոսներն ուղղվում են պահուստային ֆոնդի համալրմանը, իսկ պահուստային ֆոնդի միջոցները բացառապես օգտագործվում են նոտարի պատճառած վնասի հատուցման նպատակով, այնուամենայնիվ, Օրենքի գործող կարգավորմամբ պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները դատական ակտի հիման վրա հատուցվում են, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը, եւ անհնարին է նոտարի անձնական գույքի հաշվին բավարարել վնասն ամբողջությամբ: Փաստորեն ստացվում է, որ թեեւ առկա է նոտարների կողմից վճարվող անդամավճարների հաշվին ձեւավորվող պահուստային ֆոնդ, վնասների չափը նոտարի ապահովագրական գումարի չափը գերազանցելու դեպքում վնասը նախ ենթակա է հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին եւ միայն դրա անբավարարության դեպքում է ենթակա հատուցման պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Նման պայմաններում, անհրաժեշտ է վերանայել հատուցման եղանակների հերթականությունը:
Վերանայման կարիք ունեն նաեւ նոտարի դեպոզիտ ընդունված դրամական գումարները կամ արժեթղթերը վերադարձնելուն առնչվող կարգավորումները՝ հաշվի առնելով այն, որ ըստ գործող կարգավորումների՝ դրանք դեպոզիտ հանձնած անձին կարող են վերադարձվել բացառապես այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով, մինչդեռ, պրակտիկայում հանդիպել են իրավիճակներ, երբ անհրաժեշտություն է առաջացել նոտարների դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ տվյալ դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները վերադարձնել դրանք դեպոզիտ հանձնած անձին (օրինակ՝ Կառավարության 01.12.2022 թվականի թիվ 1860-Ն որոշման 3-րդ կետ), մինչդեռ, Օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով վերադարձը թույլատրվում է կա՛մ այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կա՛մ դատարանի վճռով: Իսկ նշված պայմաններից առաջինը որոշ դեպքերում հնարավոր չէ ապահովել (օրինակ՝ շահառուն առկա չէ), դատարանի վճիռ ստանալն էլ երկար գործընթաց է: Հետեւաբար, անհրաժեշտ է վերանայել քննարկվող դրույթը եւ սահմանել այնպիսի կարգավորում, որ նմանատիպ իրավիճակներում հնարավորություն լինի փոխանցված գումարների վերադարձը նաեւ նորմատիվ իրավական ակտով հստակ նախատեսված լինելու դեպքում:
Վերանայման կարիք ունեն նոտարի կողմից նոտարական գործողության կողմի դիմումի հիման վրա նոտարական ակտերից փաստաթղթերի տրամադրմանն առնչվող կարգավորումները, քանի որ դրանք նախատեսում են միայն փաստաթղթի կրկնօրինակ կամ քաղվածք տալը՝ չնախատեսելով օրենքով նախատեսված կարգով վավերացված պատճենի տրամադրում:
Հստակեցման կարիք ունեն նաեւ թարգմանության իսկության եւ թարգմանչի ստորագրության իսկության վավերացմանն առնչվող դրույթները՝ հաշվի առնելով այն, որ Օրենքի 68-րդ հոդվածի բովանդակությունից միանշանակ պարզ չի դառնում դրանց տարբերությունը:
Վերանայման կարիք ունեն նաեւ նոտարի կողմից փաստաթղթերն ի պահ ընդունելուն եւ դրանք վերադարձելուն առնչվող կարգավորումները, քանի որ դրանք Օրենքի ուժի մեջ մտնելուց (2002 թվական) ի վեր չեն վերանայվել (օրինակ՝ նախատեսված է փաստաթղթերը ցուցակով, ինչպես նաեւ առանց ցուցակի առկայության նոտարի կողմից ընդունելը, անդորրագիր տալը, որոնք ներկայումս արդիական չեն) եւ խմբագրման, հստակեցման կարիք ունեն:
Հաշվի առնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը (որոնց հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դատարանի կողմից) եւ դրանք համեմատելով Օրենքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակի հետ, որոնք հաստատելու իրավասություն ունի նոտարը, պարզ է դառնում, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակն ավելի լայն է, ներառում է իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք հաստատել նոտարին վերապահված չէ (օրինակ՝ անձի՝ որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը, դժբախտ պատահարը, անհաղթահարելի ուժի ուժի առկայությունը): Մինչդեռ, թվարկված եւ Օրենքում չներառված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հնարավորությունը նաեւ նոտարին վերապահելու արդյունքում կարող է ինչ որ առումով թեթեւանալ դատարանների ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով այն, որ նոտարին նման հնարավորություն վերապահվելու դեպքում թվարկված իրավաբական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հարցով քաղաքացիները հնարավորություն կունենան դիմելու նաեւ նոտարին՝ չծանրաբեռնելով դատարաններին:
Նշվածից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հիմք ընդունելով սույն հիմնավորման 1-ին կետի շրջանակներում ներկայացված՝ Օրենքում առկա խնդիրները, Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունները եւ բացթողումները շտկելու, ժամանակի հետ արդիականությունը կորցրած դրույթերը վերանայելու, անորոշ ձեւակերպումները հստակեցնելու, Քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի դրույթների ձեւակերպումներին չհամապատասխանող Օրենքի դրույթների համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով մշակվել է քննարկվող նախագիծը:
Նախագծով սահմանվել է էլեկտրոնային նոտարի համակարգի հասկացությունը՝ հստակեցնելով դրա էությունը եւ գործառույթը:
Նախագծով ընդլայնվել է նաեւ նոտարի պատասխանատվության ռիսկի ապահովագրությունը՝ նոտարին, բացի պարտադիր ապահովագրությունից, հնարավորություն տալով ըստ անհրաժեշտության ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նաեւ առանձին գործարք(ներ)ի մասով:
Նախագծով առաջարկվող կարգավորումներով վերանայվել է նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների եւ նոտարի կողմից տրամադրվող այլ ծառայությունների շրջանակը (Օրենքի 36-րդ հոդված): Մասնավորապես, առաջարկվող կարգավորումների համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայության փոխարեն սահմանվել է որպես նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություն: Միեւնույն ժամանակ, առաջարկվող կարգավորմամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին ներկայացնելը հանվել է նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների ցանկից, քանի որ այդպիսին չի հանդիսանում, իսկ նշված գործառույթն արդեն իսկ գործող Օրենքով փաստացի նախատեսված է որպես նոտարի կողմից մատուցվող նոտարական ծառայություններից բացի տրամադրվող ծառայություն (գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը եւ փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթների իրականացում):
Նախագծով առաջարկվում է վերանայել նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը՝ սահմանելով, որ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր մնացած, ինչպես նաեւ նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի եւ նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար: Այդպիսով ընթացակարգն առավել որոշակի է դառնում նաեւ ստուգմանը մասնակցելու նպատակ եւ ցանկություն ունեցող նոտարի թեկնածուի համար, քանի որ համապատասխան հայտարարության առկայության պայմաններում վերջինս արդեն իսկ իրազեկվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր տեղի համալրման նպատակով անցկացվող ստուգման մասին եւ գնահատում նշված ստուգմանը մասնակցելու նպատակահարմարությունը տարբեր գործոնների հաշվառմամբ՝ այդ թվում հաշվի առնելով այն, որ ստուգումը հաղթահարելու դեպքում վերջինս նշանակվելու է որպես տվյալ նոտարական տարածքի նոտար:
Նախագծով առաջարկվող կարգավորումներով հստակեցվել են թարգմանության իսկության եւ թարգմանչի ստորագրության իսկության վավերացմանն առնչվող դրույթները՝ սահմանելով, թե ինչ է ենթադրում թարգմանության իսկության վավերացումը եւ թարգմանչի ստորագրության իսկության վավերացումը՝ այդպիսով վեր հանելով նաեւ դրանց տարբերությունը:
Նախագծով առաջարկվում է նոտարական գործողության կողմի դիմումի հիման վրա նոտարի կողմից նոտարական ակտերից փաստաթղթի կրկնօրինակ կամ քաղվածք տալուց զատ սահմանել նաեւ՝ օրենքով նախատեսված կարգով վավերացված պատճենի տրամադրում:
Նախագծով վերանայվել են նաեւ նոտարի կողմից փաստաթղթերն ի պահ ընդունելուն եւ դրանք վերադարձելուն առնչվող կարգավորումները՝ նախատեսելով, որ դրանք ընդունվում են հանձնման-ընդունման արձանագրությամբ, իսկ դրանց՝ նոտարի կողմից վերադարձման հիմք է հանդիսանում փաստաթղթերը հանձնած անձի կողմից իր մոտ պահպանված արձանագրության օրինակի ներկայացումը նոտարին: Որպես վերադարձման եղանակ նախատեսվել է փաստաթղթերը հանձնած անձի կողմից դրանք ետ ստանալու համար ներկայանալը (նոտարի կողմից դրանք հանձնած անձի հասցեով ուղարկելու փոխարեն):
Նախագծով խմբագրվել են պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասների հատուցմանն առնչվող կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվել է նախատեսել, որ նոտարի պատճառած վնասների չափը նոտարի ապահովագրական գումարի չափը գերազանցելու դեպքում վնասները հատուցվում են պահուստային ֆոնդի միջոցների հաշվին (դատական ակտի հիման վրա), իսկ այդ միջոցների՝ բավարար չլինելու դեպքում միայն նոտարի պատճառած վնասները ենթակա են հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին:
Նախագծով առաջարկվում է վերանայել նաեւ նոտարի դեպոզիտ ընդունված դրամական գումարները կամ արժեթղթերը վերադարձնելուն առնչվող կարգավորումները՝ սահմանելով, որ դրամական գումարները կամ արժեթղթերը դրանք դեպոզիտ հանձնած անձին նոտարի կողմից վերադարձնելու հիմք բացի այն անձի համաձայնությունից, հօգուտ որի կատարվել է վճարը եւ դատարանի վճռից, հանդիսանում է նաեւ վերադարձի վերաբերյալ նորմատիվ իրավական ակտի պահանջը:
Նախագծով վերանայվել են ուսումնասիրման ենթակա նոտարի իրավունքները՝ որպես նոտարի իրավունք նախատեսելով նաեւ ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրության գործընթացին մասնակցելը՝ հնարավորություն տալով հայտնաբերված խախտումների դեպքում ներկայացնել բացատրություններ, անել առարկություններ: Նաեւ վերանայվել են նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում վարույթի հարուցման իրազեկմանն առնչվող դրույթները՝ նախատեսելով արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթի մասին նաեւ Նոտարական պալատին՝ որպես կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մյուս մարմնի (էթիկայի կանոններն ակնհայտ խախտելու հիմքով), իրազեկելու հնարավորություն:
Նախագծով սահմանվել են նաեւ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշմանը (հրամանին) ներկայացվող պահանջները, նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների օրինակելի ձեւերը սահմանվելու են արդարադատության նախարարի հրամանով՝ այդպիսով ապահովելով քննարկվող որոշումների ձեւի միատեսակությունը եւ պատճառաբանվածության, հիմնավորվածության պայմանի պահպանումը: Նախագծով առաջարկվում է նոտարի կողմից մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում (ընդ որում, եթե կիրառված տույժերից առնվազն մեկը հանդիսանում է խիստ նկատողություն կամ գործունեության կասեցում՝ մինչեւ 6 ամիս ժամկետով) նշված հիմքով նոտարին պաշտոնից ազատել ոչ թե դատարանի, այլ արդարադատության նախարարի կողմից՝ հաշվի առնելով այն, որ նոտարին պաշտոնից ազատելու՝ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը վրա է հասնում հենց արդարադատության նախարարի կողմից մեկ տարվա ընթացքում կիրառված տույժերի արդյունքում, հետեւաբար, առավել արդարացված է նշված լիազորությունը վերապահել արդարադատության նախարարին:
Նախագծով վերանայվել են նոտարի օգնականին, այլ աշխատողին, ստաժորին վերաբերող դրույթները՝ առավել հստակեցնելով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը:
Նախագծով առաջարկվում է նաեւ ընդլայնել նոտարի կողմից հաստատման ենթակա իրավաբական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը՝ հաշվի առնելով այն, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակն ավելի լայն է, ներառում է իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք հաստատել նոտարին վերապահված չէ (օրինակ՝ անձի՝ որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը, դժբախտ պատահարը, անհաղթահարելի ուժի ուժի առկայությունը): Մասնավորապես, առաջարկվում է թվարկված եւ Օրենքում չներառված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հնարավորություն վերապահել նաեւ նոտարին: Բացի այդ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար դիմած անձի գրավոր միջնորդության հիման վրա նոտարի կողմից վկայից ցուցմունք է վերցնելու դեպքում բացի ցուցմունքի ձայնագրման վերաբերյալ կարգավորումից, նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել, որ ցուցմունքն արձանագրում է նոտարը, ստորագրվում է վկայի կողմից, եւ արձանագրությունը կցվում է նոտարական գործին՝ գործընթացի մեջ հստակություն մտցնելու եւ ստորագրության միջոցով հավաստելու ցուցմունքի բովանդակությունը:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլեւս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձեւակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը մասամբ բխում է Կառավարության 21.07.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշումից, որի հավելված 2-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով մատնանշված բարեփոխումների ռազմավարական 12 նպատակներից Նպատակ 12-ով (Ռազմավարական այլ ուղղություններ) նախատեսված է նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի (որը ենթադրում է նաեւ նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներին ներկայացվող պահանջների, կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների օրինակելի ձեւանմուշների սահմանում), նոտարների պատասխանատվության ապահովագրության համակարգի վերանայում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում