Armenian ARMSCII Armenian
Կ-628-03.07.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արգելվում է պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին) նոտարական գործողությունների իրականացման ժամանակ խոչընդոտել նոտարի գործունեությունը, միջամտել դրան կամ ներգործել դրա վրա:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «տեղեկանքներ» բառից հետո լրացնել «, սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճեններ եւ քաղվածքներ» բառերով.

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նոտարը վարույթի հանրային մասնակցին (այդ թվում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում), դատարանին քրեական վարույթների, ինչպես նաեւ դատարանում քննվող գործերի առնչությամբ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս դատարանի որոշման հիման վրա:».

3) 5-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «բացման» բառը.

4) 5.1-ին մասը «հայտնելը» բառից հետո լրացնել «, պատճեններ կամ քաղվածքներ տրամադրելը» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.

«5.2. Նոտարի մասնագիտական ռիսկն ապահովագրող ընկերությանն ապահովագրական պատահարի դեպքում նոտարական գործից տեղեկություններ հայտնելը եւ փաստաթղթեր տրամադրելը չի համարվում նոտարական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն տրամադրելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտում:».

6) 6-րդ մասը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ ստաժավորման կամ ուսումնական պրակտիկայի ընթացքում» բառերով.

7) 8-րդ մասի «կետի առաջին պարբերությամբ» բառերը փոխարինել «մասով» բառով, իսկ նույն մասը «բնօրինակ» բառից հետո լրացնել «փաստաթղթեր» բառով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «բոլոր» բառը փոխարինել «նոտարական ակտերի,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարն իր որոշած բանկում պետք է ունենա բանկային հաշիվներ, իսկ պետական գանձապետարանում՝ դեպոզիտ հաշիվներ, այդ թվում՝ արտարժույթով: Նոտարի բանկային կամ դեպոզիտ հաշիվների միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն տնօրինում է նոտարը:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «մեկ տարվա ստաժավորում» բառերից հետո լրացնել «առնվազն 3 տարվա՝ նոտարի գործունեության աշխատանքային ստաժ ունեցող նոտարի մոտ» բառերով.

2) «որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները» բառերը փոխարինել «հաղթահարել է նոտարի թեկնածուների որակավորման ստուգումը» բառերով.

3) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) երրորդ պարբերությունից հանել «եւ նոտարի պաշտոնում նշանակվել» բառերը:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր, ինչպես նաեւ նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի եւ նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար:».

2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 10-րդ մասից հանել «դրանք ստացվելուց հետո՝ տասն օրվա ընթացքում» բառերը:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ներկայացնելուց հետո՝ ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, իսկ նշանակված նոտարը կրկին ընդգրկվում է չնշանակված, սակայն որակավորման ստուգման դրական արդյունքներ ունեցող անձանց ցանկում» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Էլեկտրոնային նոտարի համակարգը մեքենածրագրային համալիր է, որը նախատեսված է նոտարական գործունեության ավտոմատացման, ինչպես նաեւ նոտարների, նոտարական պալատի, արդարադատության եւ այլ մարմինների էլեկտրոնային համակարգերի միջեւ կապ ապահովելու համար:»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.

«Հոդված 13.1. Նոտարի օգնականը, նոտարի գործունեությունն ապահովող անձինք եւ ստաժորը

1. Նոտարը կարող է ունենալ օգնական, իր գործունեությունն ապահովող այլ աշխատողներ (այսուհետ՝ նոտարի մոտ աշխատող այլ անձինք), որոնց ինքն է աշխատանքի ընդունում եւ ազատում: Նոտարի օգնականների, նոտարի մոտ աշխատող այլ անձանց քանակը որոշում է նոտարը:

2. Նոտարի օգնական կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ չունի դատվածություն: Նոտարի օգնական չի կարող նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձը, ինչպես նաեւ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերի ուժով պաշտոնից ազատված նոտարը:

3. Նոտարի օգնականն իրավունք ունի իրականացնելու հետեւյալ գործողությունները.

1) քաղաքացիների ընդունելություն կամ նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրում.

2) խորհրդատվություն կամ իրավաբանական այլ ծառայությունների մատուցում.

3) նոտարական գործավարություն.

4) գործարքների եւ իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում.

5) նոտարական պրակտիկայի ամփոփում.

6) աշխատանք արխիվի հետ.

7) նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ, բացառությամբ նոտարական գործողությունների:

4. Նոտարի օգնականի պաշտոնում նշանակվելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում նոտարական պալատը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ:

5. Նոտարի օգնականի, նոտարի մոտ աշխատող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները որոշվում են աշխատանքային օրենսդրությամբ եւ նրանցից յուրաքանչյուրի ու նոտարի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով:

6. Նոտարի օգնականը պարտավոր է առնվազն տարին մեկ անգամ նոտարական պալատի կազմակերպած վերապատրաստում անցնել նոտարական պալատի սահմանած կարգով եւ պայմաններով:

7. Նոտարի մոտ աշխատող այլ անձը, որի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, իրավունք ունի կատարելու նոտարի կամ նոտարի օգնականի տրամադրած փաստաթղթերի հիման վրա գործարքների կամ իրավաբանական բովանդակություն ունեցող փաստաթղթերի կազմում, մուտքագրում, այդ թվում՝ նոտարի կամ նոտարի օգնականի տրամադրած տվյալների մուտքագրում էլեկտրոնային շտեմարաններ, մատյանների լրացում, այդ թվում՝ գրանցամատյանում գրառումների գրանցում, նոտարական գործավարություն, արխիվի հետ աշխատանք, ինչպես նաեւ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ:

8. Նոտարը կարող է ունենալ ստաժոր, որի ստաժավորումն իրականացվում է նոտարի եւ ստաժորի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:

9. Նոտարի ստաժոր կարող է լինել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ չունի դատվածություն:

10. Նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր:

11. Նոտարի ստաժորն իրավունք ունի կատարելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործողությունները եւ նոտարի կողմից սահմանված այլ աշխատանքներ, բացառությամբ նոտարական գործողությունների:

12. Նոտարի՝ ստաժոր ներգրավելու եւ ստաժավորում անցնելու կարգը սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «երեք ամիս անընդմեջ» բառերը փոխարինել «մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 10-ն ամբողջությամբ» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ նախադասության «կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «մասի 1-ին կետով» բառերով, իսկ նույն նախադասությունը «մինչեւ» բառից հետո լրացնել «չվճարված» բառով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան պատշաճ հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Նշված որոշումը (հրամանը) ենթակա է անհապաղ կատարման:»:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) նա մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, ընդ որում կիրառված տույժերից առնվազն մեկը խիստ նկատողություն է կամ մինչեւ 6 ամիս ժամկետով գործունեության կասեցում:».

2) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասի «կետի 5-6-րդ եւ 10-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «մասի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով» բառերով, իսկ «կետով» բառը՝ «մասով» բառով.

4) 6-րդ մասում՝

ա. «1-ին կետի 1-4-րդ եւ 7-9-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-4-րդ, 7-9-րդ եւ 11-րդ կետերով» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով նոտարը պաշտոնից ազատվում է որպես երկրորդ կարգապահական տույժ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված տույժերից որեւէ մեկը կիրառելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:».

5) 7-րդ մասի «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետի» բառը՝ «կետի» բառով, «ենթակետերով» բառը՝ «կետերով» բառով.

6) 8-րդ մասի «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «կետով» բառը՝ «մասով» բառով, «7-8-րդ ենթակետերով» բառերը՝ «7-րդ եւ 8-րդ կետերով» բառերով.

7) 9-րդ մասից հանել «նշանակած» բառը.

8) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Նոտարին պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում այն նոտարին պատշաճ կարգով հանձնելու օրվան հաջորդող օրվանից եւ ենթակա է անհապաղ կատարման: Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու իրեն պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանը:»:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երրորդ պարբերությունը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «նոտարի» բառով.

2) 5-րդ մասը «նախարարին» բառից հետո լրացնել «եւ նոտարական պալատի նախագահին» բառերով:

Հոդված 14. Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ուսումնասիրության ընթացքում մասնակցելու ուսումնասիրության գործընթացին, հայտնաբերված խախտումների դեպքում ներկայացնելու բացատրություններ, անելու առարկություններ:»:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «կետի» բառը փոխարինել «մասի» բառով:

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետի «դուրս չգալու» բառերը փոխարինել «չներկայանալու» բառով.

2) 3-րդ մասի երկրորդ նախադասության «կետի 3-րդ ենթակետով եւ 2-րդ կետով» բառերը փոխարինել «մասի 3-րդ կետով եւ 2-րդ մասով» բառերով.

3) 4-րդ մասի երրորդ պարբերության «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետերով» բառը՝ «կետերով» բառով:

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին նախադասության «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «նոտարի» բառով.

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կարգապահական վարույթը արդարադատության նախարարի կողմից հարուցվելու դեպքում հարուցվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցվում է նոտարական պալատը:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ մասով.

«17. Կարգապահական վարույթի արդյունքների հիման վրա վարույթ հարուցող անձի կողմից կայացվող որոշումների (հրամանների) օրինակելի ձեւերը սահմանվում են արդարադատության նախարարի հրամանով:»:

Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) նոտարի կողմից նոտարական գործունեության իրականացմանը, գործողության կատարմանը, մերժմանը, կասեցմանը, հետաձգմանը ներկայացվող՝ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի պահանջն ակնհայտ խախտելը.».

2) 3-րդ մասի «ենթակետերով» բառը փոխարինել «կետերով» բառով:

Հոդված 19. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

«Հոդված 26.1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը (հրամանին) ներկայացվող պահանջները

1. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) բաղկացած է ներածական,
նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

2. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) ներածական մասում նշվում են`

1) որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը.

2) որոշման (հրամանի) կայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը.

3) այն նոտարի անունը, ազգանունը եւ պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ.

4) կարգապահական վարույթի հարուցման առիթը:

3. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) նկարագրական-պատճառաբանական մասում համառոտ նշվում են՝

1) հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

2) կարգապահական վարույթը հարուցած մարմնի դիրքորոշումը.

3) այն նոտարի բացատրությունները եւ դիրքորոշումը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել.

4) նոտարի կատարած՝ կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները, ապացույցները, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները.

5) կիրառելի նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը ղեկավարվել է որոշումը (հրամանը) ընդունելիս.

6) նոտարի անձը բնութագրող հանգամանքները:

4. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման (հրամանի) եզրափակիչ մասում նշվում են կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմնի եզրահանգումը, որոշումը (հրամանը) կայացնող մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը), ստորագրությունը եւ առկայության դեպքում՝ կնիքը:

5. Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը (հրամանը) պետք է լինի հիմնավորված եւ պատճառաբանված:»:

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի համար:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Նոտարը, բացի պարտադիր ապահովագրությունից, կարող է նաեւ առանձին գործարքների մասով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը:»:

Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 22. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասության «պարտավոր է» բառերը փոխարինել «կարող է» բառերով:

Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վարչության նախագահի, տեղակալի եւ անդամի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Վարչության նախագահը, տեղակալը եւ անդամները չեն կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել նույն պաշտոնում:»:

Հոդված 24. Օրենքի 35.1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Պահուստային ֆոնդից նոտարի պատճառած վնասները հատուցվում են դատական ակտի հիման վրա, եթե վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը: Պահուստային միջոցները բավարար չլինելու դեպքում նոտարի պատճառած վնասները ենթակա են հատուցման նոտարի անձնական գույքի հաշվին:»:

Հոդված 25. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 22.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«22.1) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր.».

2) 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 26. Օրենքի 36.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «հաստատող» բառից հետո լրացնել «անհատական» բառով:

Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «կետում» բառը փոխարինել «մասում» բառով:

Հոդված 28. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերը կողմերի ցանկությամբ կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաեւ օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին:».

2) 5-րդ մասի «առանձին-առանձին» բառը փոխարինել «որպես մեկ նոտարական ակտ» բառերով.

3) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե նոտարը տիրապետում է անձին հայտնի օտար լեզվին, ապա փաստաթուղթը բանավոր կարող է թարգմանվել նոտարի կողմից, եթե նոտարական գործողություններին մասնակցող անձը չի առարկում եւ չի ցանկանում մասնակցել իր թարգմանչի միջոցով, որի մասին նշում է կատարվում վավերացման մակագրությունում:»:

Հոդված 29. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունը «ինքնությունն» բառից առաջ լրացնել «լիազորությունները,» բառով, իսկ նույն պարբերության «կետի 5-7-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «մասի 5-7-րդ կետերով» բառերով.

2) երկրորդ պարբերության «կողմերի» բառը փոխարինել «անձանց» բառով:

Հոդված 30. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «պետական գրանցման մասին, ինչպես նաեւ կարող է պահանջել» բառերով, իսկ «կողմի իրավունքների մասին» բառերը՝ «ապացույցներ» բառով:

Հոդված 31. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «կետերի» բառը փոխարինել «մասերի» բառով.

2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Գործարքի կատարման տարվա, ամսվա եւ ամսաթվի, փաստաթղթի վավերացման կամ հաստատման տարվա, ամսվա եւ ամսաթվի, կողմի անվան եւ ազգանվան (անվանման) վերաբերյալ նշում չպարունակելը հանգեցնում է նոտարական կարգով վավերացված կամ հաստատված փաստաթղթի անվավերության: Նման փաստաթղթերը, ինչպես նաեւ գործարքի մասնակցի՝ չստորագրված կամ մատիտով գրված փաստաթղթերն առ ոչինչ են:»:

Հոդված 32. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի մեկ օրինակը պահվում է նոտարի մոտ, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 20-րդ կետերով սահմանված նոտարական գործողությունների, որոնց դեպքում նոտարի մոտ պահվում է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը, մյուս օրինակները կազմվում են գործարքի կողմերի քանակով, իսկ նաեւ այլ մարմին (մարմիններ) ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան քանակով:»:

Հոդված 33. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, վկաներից բացի,» բառերը եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմողի խնդրանքով նոտարական գործողությանը կարող է (են) մասնակցել նաեւ վկա (վկաներ):»:

Հոդված 34. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարն ուղղում է իր վավերացրած կամ հաստատած փաստաթղթերում տեղ գտած լեզվական, տեխնիկական, տպագրական սխալները կամ վրիպակները, եթե դրանք չեն փոխում փաստաթղթի էությունը եւ բովանդակությունը: Ուղղումները պետք է կատարվեն այնպես, որ բոլոր սխալները եւ ուղղումները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Ուղղումները կատարվում են փաստաթղթերի բոլոր օրինակների վրա, բացառությամբ երբ անհնար է ներկայացնել բոլոր օրինակները: Սույն մասի կանոնները տարածվում են նաեւ նոտարին օրենքով սահմանված կարգով փոխանցված՝ այլ նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթերի վրա, ինչպես նաեւ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված փոխարինման դեպքերի վրա:»:

Հոդված 35. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «օրը» բառը փոխարինել «օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության «կետով» բառը փոխարինել «մասով» բառով.

3) 3-րդ մասի «կետի» բառը փոխարինել «մասի» բառով, «ենթակետով» բառը՝ «կետով» բառով, իսկ «օրը, բայց ոչ ավելի 30 օրվանից» բառերը՝ «տասներորդ օրը» բառերով.

4) 4-րդ մասի «կետի 3-րդ ենթակետում» բառերը փոխարինել «մասի 3-րդ կետով» բառերով:

Հոդված 36. Օրենքի 53-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նոտարական գործողությունների կատարումից հետո, կողմերի դիմումի համաձայն, նրանց տրամադրվում են նոտարական ակտերի կրկնօրինակները եւ սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենները կամ դրանցից քաղվածքներ, որոնք ունեն բնօրինակին հավասար իրավաբանական ուժ:».

2) 2-րդ մասի «կրկնօրինակը կամ քաղվածքը պետք է համապատասխանի նրա» բառերը փոխարինել «կրկնօրինակը, սույն օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենը կամ քաղվածքը պետք է համապատասխանեն փաստաթղթի» բառերով.

3) 4-րդ մասի չորրորդ նախադասության «Կրկնօրինակին» բառը փոխարինել «Պատճենին» բառով.

4) 5-րդ մասի «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով:

Հոդված 37. Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը:»:

Հոդված 38. Օրենքի 57-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կամ մի քանի անձանց» բառերը փոխարինել «անձի» բառով.

2) 2-րդ մասում՝

ա. «իրավունքով» բառը փոխարինել «կարգով» բառով,

բ. երկրորդ նախադասության «Վերալիազորագրման» բառը փոխարինել «Վերալիազորման» բառով,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերալիազորման կարգով տրված լիազորագրով նախատեսված լիազորությունների վերալիազորում չի թույլատրվում:»:

Հոդված 39. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Ժառանգությունը պահպանելու եւ կառավարելու միջոցները ձեռնարկվում են նոտարի սահմանած ժամկետի ընթացքում` հաշվի առնելով ժառանգության բնույթը (ժառանգական զանգվածը, դրա մեջ մտնող գույքի պահպանման հրատապությունը, ժառանգների թիվը եւ նրանց փոխհարաբերությունները եւ այլն), ժառանգական զանգվածի արժեքն ու ժառանգության տիրապետմանն անցնելու համար ժառանգներին անհրաժեշտ ժամանակը, բայց ոչ ավելի, քան մինչեւ ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը: Ժառանգությունը պահպանելու, զանգվածը պարզելու եւ կառավարելու ծախսերը հատուցում է դիմումատուն:»:

Հոդված 40. Օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի «կետերում» բառը փոխարինել «մասերում» բառով:

Հոդված 41. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին նախադասության «կետով» բառը փոխարինել «մասով» բառով, «նոտարն արգելանք է դնում» բառերը` «նոտարը կարող է արգելանք դնել» բառերով, իսկ նույն նախադասությունը «նպատակով» բառից հետո լրացնել «շահագրգիռ անձի դիմումի հիման վրա» բառերով.

2) երկրորդ նախադասության «կետով» բառը փոխարինել «մասով» բառով:

Հոդված 42. Օրենքի 62-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասը «վկայագիր» բառից առաջ լրացնել «իրավունքի» բառով.

2) 2-րդ մասի երկրորդ նախադասության «ժառանգության վկայագիրը» բառերը փոխարինել «ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ կամ մասնակի» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Անժառանգ գույքը համայնքին անցնելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է համայնքին` ի դեմս ղեկավարի:».

4) 4-րդ մասը «բոլոր» բառից առաջ լրացնել «ժառանգությունն ընդունած» բառերով:

Հոդված 43. Օրենքի 63-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «ժառանգի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե ժառանգը զրկված է օրինական ժառանգության իրավունք տվող ազգակցական կապի մասին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից կամ ազգակցական կապը հաստատող փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով չի կարողանում ապացուցել ժառանգատուի հետ իր ազգակցական կապը, ապա այդ ժառանգը կարող է ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր՝ մնացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով:»:

Հոդված 44. Օրենքի 64-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «Նոտարը» բառից հետո լրացնել «ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համատեղ դիմումի հիման վրա» բառերով.

2) 4-րդ մասի «նոտարական գրասենյակը» բառերը փոխարինել «նոտարը» բառով:

Հոդված 45. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպությունների» բառը փոխարինել «պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց» բառերով:

Հոդված 46. Օրենքի 66-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարը փաստաթղթի պատճենից հանված պատճենի իսկությունը վավերացնում է պայմանով, եթե պատճենի իսկությունը վավերացված է նոտարական կարգով, կամ եթե փաստաթղթի պատճենը տվել են այն պետական, տեղական ինքնակառավարման մարմինը, իրավաբանական անձը, որոնց կողմից տրվել է իսկական փաստաթուղթը: Վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի ձեւաթղթի վրա եւ նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է վերջիններիս մոտ:»:

Հոդված 47. Օրենքի 12-րդ գլխի վերնագիրը «ԻՍԿՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 48. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «իսկության» բառից հետո լրացնել «եւ թարգմանչի ստորագրության իսկության» բառերով.

2) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է դրա բնօրինակի բովանդակությանը, եթե նա տիրապետում է համապատասխան լեզուներին: Եթե նա չի տիրապետում համապատասխան լեզուներին, ապա փաստաթուղթը թարգմանում է նոտարի կողմից վստահված թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է նոտարը:

2. Նոտարը, վավերացնելով թարգմանչի ստորագրության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, ինչպես նաեւ փաստաթղթի թարգմանության բովանդակության համապատասխանությունը դրա բնօրինակի բովանդակությանը, այլ սոսկ հաստատում է թարգմանչի ստորագրության իսկությունը:»:

Հոդված 49. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «կազմակերպություններ» բառից առաջ լրացնել «նոտարի,» բառով.

2) 2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ նոտարի կարող են փոխանցվել էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով:»:

Հոդված 50. Օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի ուժով կամ այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով:»:

Հոդված 51. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «հատուկ» բառը:

Հոդված 52. Օրենքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. երկրորդ նախադասության «ցուցակով» բառը փոխարինել
«հանձնման-ընդունման արձանագրությամբ» բառերով,

բ. երրորդ նախադասության «Ցուցակի» բառը փոխարինել «Արձանագրության» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նոտարը պատասխանատվություն է կրում ի պահ հանձնված փաստաթղթերի պահպանության համար:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 53. Օրենքի 78-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. առաջին պարբերության «անդորրագիրը եւ ցուցակի» բառերը փոխարինել «հանձնման-ընդունման արձանագրության» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաստաթուղթը վերադարձվում է դրա հանձնողին սույն օրենքի 77-րդ հոդվածով նախատեսված պահելու ժամկետը լրանալու օրը:»,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե նոտարի կողմից պահվող փաստաթղթի ժամկետը լրանալու հաջորդ օրն այն հանձնած անձը չի ներկայանում փաստաթուղթն ստանալու, ապա նոտարը պատասխանատվություն չի կրում այդ փաստաթղթի հետագա պահպանման համար:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նոտարը պարտավոր է տալ իրեն ի պահ հանձնված փաստաթղթերի պատճեններ, փաստաթղթերից քաղվածքներ եւ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքներ դրանք ի պահ հանձնած անձանց՝ նրանց ժառանգների պահանջով եւ հաշվին, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ:»:

Հոդված 54. Օրենքի 81.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող հետեւյալ փաստերը.

1) անձանց ազգակցական հարաբերությունները.

2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության եւ մահվան գրանցումը.

4) անձի` որոշակի ժամանակում եւ որոշակի հանգամանքներում մահը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելը եւ (կամ) ժառանգության բացման վայրը.

6) դժբախտ պատահարը.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի եւ զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.

9) անհաղթահարելի ուժի առկայությունը.

10) անձանց բանավոր հայտարարությունները:».

2) 4.1-ին մասի հինգերորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ցուցմունքն արձանագրում է նոտարը, այն ստորագրում է վկան, եւ արձանագրությունը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը կարող է նաեւ ձայնագրվել, որի դեպքում ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին:»:

Հոդված 55. Օրենքի 81.2-րդ հոդվածի 4-րդ մասում «դատարանում եւ այլ պետական մարմիններ» բառերը փոխարինել «դատարանում, այլ պետական մարմիններ եւ նոտարին» բառերով:

Հոդված 56.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների արդյունքով ձեւավորված՝ որակավորման ստուգումը հաղթահարած եւ չնշանակված անձանց ցանկից շարունակվում են նոտարի պաշտոնում նշանակումները մինչեւ նշված ցանկի սպառումը:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցկացված՝ նոտարի թեկնածուների որակավորման ստուգումների դրական արդյունքները նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար իրենց ուժը պահպանում են անցկացված ստուգումների ավարտից հաշվարկվող հինգ տարի: