Հոդված 1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի վերնագրում «ցանկերը» բառից հետո լրացնել «եւ փորձաքննության անցկացումը» բառերը:
Հոդված 2.
Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «Համապատասխանության գնահատման մասին» բառերը փոխարինել «Հավատարմագրման մասին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Oրենքի 6-րդ հոդվածի
3-րդ մասից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո: