Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 108-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «հերթական նիստերում» բառերից հետո լրացնել «կամ կարող են քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «հերթական նիստերում» բառերից հետո լրացնել «կամ կարող են քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: