Armenian ARMSCII Armenian
Պ-630-07.07.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 108-րդ հոդվածի 2-րդ մասը «հերթական նիստերում» բառերից հետո լրացնել «կամ կարող է քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը «հերթական նիստերում» բառերից հետո լրացնել «կամ կարող է քննարկվել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: