Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ուղղման,» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ուղղմանն ու» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում.
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովում է Պրոբացիայի ծառայությունը՝ իր ստորաբաժանումների միջոցով, որոնք սահմանվում են պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով:».
2) 6-րդ մասի «, ինչպես նաեւ պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի եւ կարիքների գնահատման հիման վրա» բառերը հանել.
3) 10-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Եթե էլեկտրոնային հսկողության սարքավորումները տեխնիկական պատճառներով հնարավոր չէ տեղադրել դատական ակտում նշված՝ տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված վայրում, կամ մեղադրյալը չի հանդիսանում դատական ակտում նշված տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված տան կամ բնակարանի սեփականատերը, իսկ սեփականատերը չի տալիս իր տանը կամ բնակարանում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ տեղադրելու համաձայնություն, ապա Պրոբացիայի ծառայությունը չի տեղադրում էլեկտրոնային հսկողության սարքավորումները եւ անհապաղ դրա մասին հայտնում է վարույթն իրականացնող մարմնին:».
4) 11-րդ մասը ուժը կորցրած ճանաչել
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Վերահսկողություն իրականացնելիս պրոբացիայի ծառայողն իրավունք ունի պրոբացիայի շահառուին կանչելու Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցից պահանջելու տեղեկություններ նրա վարքագծի վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացնելու վերահսկողության պլանից բխող այլ գործողություններ: Հոգեբանական օգնությունը ցույց է տրվում համապատասխան դատական ակտի հիման վրա՝ Պրոբացիայի ծառայության կողմից հոգեբանական կազմակերպությունների ներգրավման միջոցով: Հոգեբանական օգնություն ցույց տվող կազմակերպություններն ընտրվում են գնման համապատասխան ընթացակարգերի իրականացման արդյունքում:»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում.
1) Վերնագրի, 1-ին, 2-րդ եւ 8-րդ մասերի «, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու» բառերը հանել.
2) 2-րդ մասի «պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու» բառերը հանել.
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում կապ է հաստատում քրեակատարողական հիմնարկի հետ եւ պայմանավորվում հանդիպում ունենալ դատապարտյալի հետ, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում անձնական գործին եւ կազմում է դատապարտյալի անձնական գործը:».
4) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասում «հարեւանների» բառից հետո լրացնել «, տուժողների կամ տուժողների իրավահաջորդների» բառերով.
6) 7-րդ մասի 14-րդ կետի «ուղղմանը եւ» բառերը հանել:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում.
1) 1-ին մասում «Պրոբացիայի ծառայությունը» բառերից հետո լրացնել «, իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը» բառերով.
2) 5-րդ մասում «Դատապարտյալին» բառը փոխարինել «Պրոբացիայի շահառուին» բառով.
3) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Այն դեպքում, երբ իրավասու մարմիններից ստացված տեղեկությամբ հաստատվում է պրոբացիայի շահառուի՝ զինված հակամարտության արդյունքում ռազմական գործողություններին (մարտական առաջադրանքներին) մասնակցությունը, որի հետեւանքով վերջինս անհետ կորել է եւ նրագտնվելու վայրը իրավասու մարմիններին պարզել չի հաջողվել պրոբացիայի շահառուի՝ հետախուզում հայտարարելուց մեկ տարված ընթացքում, տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին:».
4) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո գնահատում է նրա ռիսկերը եւ կարիքները, որի հիման վրա ընդունում է որոշում՝ ցածր ռիսկ ունեցող շահառուներին երկու ամսվա ընթացքում մեկ անգամ, միջին ռիսկ ունեցող շահառուներին ամիսը մեկ անգամ, իսկ բարձր ռիսկ ունեցող շահառուներին մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու մասին, որը ներառվում է վերահսկողության պլանի մեջ: Ռիսկերի եւ կարիքների գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ կամ պրոբացիայի շահառուի կյանքում կատարված փոփոխությունների դեպքում: Սույն մասը տարածվում է այն դեպքերի վրա, երբ պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է:».
5) 24-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված Պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է ազատազրկման ձեւով պատժի կրումից ազատվելու օրվանից: Պատիժը պայմանականորեն չկիրառված Պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է Պրոբացիայի ծառայությունում հաշվառման վերցնելու օրվանից:»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի «կամ հետպատժյա» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 11-րդ կետում «ռիսկերի» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.
2) 14-րդ կետում «վերասոցիալականացման» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «կամ հետպատժյա փուլում» բառերը հանել:
Հոդված 11. Օրենքի 44-րդ հոդվածում.
1) 4-րդ մասում «դատարանի» բառը փոխարինել «Պրոբացիայի ծառայության» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին, ինչպես նաեւ պետական բյուջեի միջոցների հաշվին Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածում.
1) 2-րդ եւ 3-րդ մասերում «ծառայող» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ծառայության պետ» բառերով.
2) 3-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պրոբացիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2016 թվականի մայիսին, իսկ 2022 թվականի հուլիսի 01-ից ուժի մեջ են մտել նոր ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, ՀՀ քրեական օրենսգիրքը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Արդյունքում Օրենքի կիրառության ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ (թե՛ նոր օրենսդրական կարգավորումներին համապատասխանեցնելու, թե՛ առկա գործնական հարցերի լուծման համատեքստում), որոնք կարգավորման կարիք ունեն:
2. Կարգավորման նպատակը.
«Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) ի թիվս այլնի առաջարկվում է.
- Օրենքում օգտագործվող հասկացությունների շարքից եւ այլ դրույթների բովանդակությունից հանել «հետպատժյա փուլ» հասկացությունը՝ հաշվի առնելով այն հանագմանքը, որ Պրոբացիայի ծառայության կողմից պատժի կրումից հետո մինչեւ դատվածության մարումը կամ օրենքով սահմանված կարգով դրա վերացումը գործառույթներ չի իրականացվում.
- Նախատեսել դրույթ, որի համաձայն՝ եթե էլեկտրոնային հսկողության սարքավորումները տեխնիկական պատճառներով հնարավոր չէ տեղադրել դատական ակտում նշված՝ տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված վայրում, կամ մեղադրյալը չի հանդիսանում դատական ակտում նշված տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված տան կամ բնակարանի սեփականատերը, իսկ սեփականատերը չի տալիս իր տանը կամ բնակարանում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ տեղադրելու համաձայնություն, ապա Պրոբացիայի ծառայությունը չի տեղադրում էլեկտրոնային հսկողության սարքավորումները եւ անհապաղ դրա մասին հայտնում է վարույթն իրականացնող մարմնին.
- Նախատեսել դրույթ ըստ որի՝ պրոբացիայի շրջանակներում հոգեբանական օգնությունը ցույց է տրվում համապատասխան դատական ակտի հիման վրա՝ Պրոբացիայի ծառայության կողմից հոգեբանական կազմակերպությունների ներգրավման միջոցով, իսկ հոգեբանական օգնություն ցույց տվող կազմակերպություններն ընտրվում են գնման համապատասխան ընթացակարգերի իրականացման արդյունքում.
- Նախատեսել դրույթ, որի համաձայն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կատարումը հետաձգված զինծառայողի նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա զորամասի հրամանատարությունը, իսկ այն դեպքում, երբ իրավասու մարմիններից ստացված տեղեկությամբ հաստատվում է պրոբացիայի շահառուի՝ զինված հակամարտության արդյունքում ռազմական գործողություններին (մարտական առաջադրանքներին) մասնակցությունը, որի հետեւանքով վերջինս անհետ կորել է եւ նրագտնվելու վայրը իրավասու մարմիններին պարզել չի հաջողվել պրոբացիայի շահառուի՝ հետախուզում հայտարարելուց մեկ տարված ընթացքում, տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կլուծվեն Օրենքում առկա վերհանված խնդիրները:
4. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում որեւէ ռազավարական փաստաթղթից:
Գրություն