Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով՝ « 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 2-րդ կետում «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտի)» բառերը,
2) 6.1-ին կետից հանել «եւ սպասարկման» բառերը,
3) 7-րդ կետում «անձի ֆունկցիոնալությունը գնահատող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «միջոցով» բառից հետո լրացնել «՝ վարչական վարույթի էլեկտրոնային գործի հիման վրա: Վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ՝ առանց ստորագրության:» բառերը:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում վերջին «վրա» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունների սահմանումը» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 7. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ