Armenian ARMSCII Armenian
Կ-6381-12.07.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար
(6 ամիս գործողության ժամկետով)
բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19.1-ին հոդվածի 12-րդ մասում՝

1) «քաղաքացիական» բառից հետո լրացնել «եւ ծառայողական» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար
բազային տուրքի վեցապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին` հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)՝
բազային տուրքի չափով»:

Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«22. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու համար (5 oր գործողության ժամկետով)՝

ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար
բազային տուրքի 10-ապատիկի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի 25-ապատիկի չափով

ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար
բազային տուրքի հնգապատիկի չափով

զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար
բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ մասով.

«25. Զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունների համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: