1) 3-րդ մասի 2-րդ կետում հանել «Սույն կետով սահմանված գործարքները կանխիկով իրականացվելու դեպքում հաշվետվություն տրամադրվում է, եթե դրանց գումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամը:» նախադասությունը.
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1) նոտարների եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի նկատմամբ՝ նաեւ նվիրատվության գործարքների մասով՝ անկախ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված չափերից.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Լիազոր մարմին) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ եւ (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ պետք է ներկայացվեն հաշվետվություններ: Նշված ցանկում ներառված չեն գույքի նվիրատվության դեպքերը:
Այս համատեքստում ուշագրավ է, որ, ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն, վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Այսպես.
Միեւնույն ժամանակ, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա է դրույթ՝ կանխիկ ձեւով կատարվող գործարքների վերաբերյալ, որը չի համապատասխանում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներին, ուստի այն անհրաժեշտ է հանել՝ թողնելով առկա ընդհանուր կարգավորումները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար սահմանել Օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով Լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն, ինչպես նաեւ հանել 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներից չբխող նախադասությունը:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, ինչն իր դրական ազդեցությունը կունենա փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության ապահովման տեսանկյունից:
Միեւնույն ժամանակ, սույն նախագծի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումն անմիջականորեն նախատեսված չէ ռազմավարական փաստաթղթերով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում