ա) 1-ին կետի «նախատեսված» բառը փոխարինել «առանց» բառով.
բ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
Ինքնակամ կառույցի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչումը հիմք չէ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու, ինչպես նաեւ արգելք չէ սույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նշված հայցի բավարարման համար:
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման հետ կապված ռիսկերը:».
գ) 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:».
դ) 3-րդ կետի երկրորդ պարբերության սկիզբը լրացնել «Չօրինականացված» բառով.
ե) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:».
զ) ուժը կորցրած ճանաչել հոդվածի 7-րդ կետը:
Հոդված 2. Օրենսգրքի 222-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 222. Բազմաբնակարան շենքի բնակարանի եւ ոչ բնակելի տարածքի, ինչպես նաեւ ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունները
1. Բնակարանը բնակության համար նախատեսված եւ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
2. Ոչ բնակելի տարածքը շենքում կամ շինությունում բնակության համար չնախատեսված եւ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
3. Բազմաբնակարան շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան եւ (կամ) ոչ բնակելի տարածք, եւ որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջեւ:
Ստորաբաժանված շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է ոչ բնակելի տարածքը, եւ որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի առանձնացվել ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջեւ:
4. Բնակարանը պետք է օգտագործվի միայն դրա գործառնական նշանակությանը համապատասխան:
5. Բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝
ա) հոդվածի վերնագրի եւ տեքստի «Բազմաբնակարան (ստորաբաժանված)» բառերը փոխարինել «Բազմաբնակարան կամ ստորաբաժանված» բառերով.
բ) հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին եւ արտահայտվում է կոտորակով:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին եւ արտահայտվում է կոտորակով:
Բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում եւ գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին եւ կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաեւ տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի եւ ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը չեն փոփոխվում շինարարական աշխատանքների ընթացքում շինարարական ոչ էական շեղումների հետեւանքով բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների չափերի փոփոխությունների դեպքում:».
գ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի եւ (կամ) ոչ բնակելի տարածքի սեփականատերն իրավունք չունի ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասից կամ գույքից առանձին օտարելու, գրավադրելու, օգտագործման հանձնելու բնակարանը եւ (կամ) ոչ բնակելի տարածքը կամ կատարելու բնակարանի եւ (կամ) ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն առանձին այլ անձի հանձնելու այլ գործողություններ:»:
Հոդված 5 . Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «սույն օրենսգրքի 250 հոդվածով» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 258-րդ հոդվածի «, որի նկատմամբ» բառերը փոխարինել «կամ որի նկատմամբ» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 270-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետի «հիփոթեքի իրավունքը» բառերը փոխարինել «բնակարանի հիփոթեքի իրավունքը» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
Հոդված 8. Օրենսգրքի 564-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կամ ստորաբաժանված շենքերի վրա:»:
Հոդված 9. Օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:»:
Հոդված 10. Օրենսգրքի 675-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքում կամ» բառերը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: