Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6471-10.08.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 12.2 գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 12.2

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 171.12 «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը

1. Առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական երաշխիքի զբոսաշրջային օպերատորի կամ արտագնա զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Առանց զբոսաշրջային փաթեթի պայմանագրի զբոսաշրջային փաթեթ տրամադրելը կամ զբոսաշրջային ծառայություններ մատուցելը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող պարտադիր տեղեկությունները զբոսաշրջային փաթեթի պայմանագրում չներառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միության կողմից իր կանոնադրության փոփոխությունները առանց պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

4. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի եւ նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգ չհաստատելը կամ դրա պահանջները չպահպանելը կամ այդ կանոնակարգի համար պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն պահանջները չապահովելը կամ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկություններ չհավաքագրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողների համար տեսանելի հատվածում «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չտեղադրելը կամ սահմանված ձեւին համապատասխան չտեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

6. Նոր կառուցվող հյուրանոցներում եւ առողջարաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու եւ ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չապահովելը կամ այդ մասին հյուրերի համար տեսանելի հատվածներում տեղեկատվություն չտեղադրելը կամ չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

7. Առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման ուղեկցորդի կամ զբոսավարի ծառայություններ մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

8. Զբոսավարի կամ ուղեկցորդի պարտականություններ կատարելիս տեսանելի հատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ձեւի անվանաքարտ չկրելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

9. Առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի գործունեություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

10. Զբոսաշրջային օպերատորի, ներգնա կամ ներքին զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջիկներին զբոսաշրջային ավտոբուսի որակավորում չունեցող տրանսպորտային միջոցով փոխադրելը կամ զբոսաշրջային երթուղի կազմակերպելը, եթե այդ անձանց քանակը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

11. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից զբոսաշրջային ավտոբուսի որակավորում չունեցող տրանսպորտային միջոցով փոխադրելը կամ զբոսաշրջային երթուղի կազմակերպելը, եթե այդ անձանց քանակը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

12. Առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու իրավունքի զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն ուղղված թիրախավորված առաջարկներ ներկայացնելը մեկ կամ ավելի թվով անձանց հրապարակային վայրերում՝ նպատակ ունենալով համոզելու կամ հարկադրելու այդ անձանց օգտվելու զբոսաշրջային ծառայությունից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

13. Օտարերկրացու կողմից առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման ուղեկցորդի կամ զբոսավարի ծառայություններ մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

14. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-11-րդ մասերով նախատեսված դեպքերի) խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի 2191 հոդվածը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 171.12 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը եւ նշանակում տույժեր:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 30-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

Հոդված 5. Սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 171.12-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերը ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 9-րդ մասը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 30-ից: