Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի աղյուսակը լրացնել 6. մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
1. | Զբոսաշրջային օպերատորի գործունեություն | ԿՄ | - | Վ |
2. | Զբոսաշրջային գործակալի գործունեություն | ԿՄ | - | Վ |
3. | Հյուրանոցային ծառայություններ մատուցում | ԿՄ | - | Վ |
4. | Զբոսավարի գործունեություն | ԿՄ | - | - |
5. | Ուղեկցորդի գործունեություն | ԿՄ | - | - |
2) 3-րդ մասը «օրենքով» բառից հետո լրացնել «եւ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 2. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունիսի 30-ից: