Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6473-10.08.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի՝

1) 19.2 հոդվածի 2-րդ մասը «որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միությունների կողմից տրվող որակավորումների» բառերով.

2) 19.2 հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով հետեւյալ խմբագրությամբ.

«3. Զբոսաշրջության բնագավառում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.

1) Զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեության ծանուցման համար՝
 
ա) զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման ծանուցման համար՝
տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով
 
բ) զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման ծանուցման համար՝
տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով
գ) զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար՝
տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
դ) ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով.

2) Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համար ՝

ա) հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
բ) ափարթհոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ) առողջարանում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
դ) մոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով.
ե) հոսթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
զ) մասնագիտացված ճամբարներում կամ տներում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով
 
է) հանգստյան տներում (պանսիոնում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով
ը) ճամբարային բնակատեղիում (քեմփինգ) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով
թ) հյուրատանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝
տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով
ժ) զբոսաշրջային տանը (B&B) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1)-ին կետի ա)-բ) ենթակետերով եւ 2-րդ կետով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության միեւնույն տեսակով մեկից ավելի վայրերում գործունեությունն իրականացնելու համար պետական տուրք գանձվում է յուրաքանչյուր վայրի համար:

5. Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.

1) Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար համար՝

ա) մեկ զբոսաշրջային ավտոբուսի որակավորման համար՝
տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով
բ) զբոսաշրջային փորձառությունների որակավոման համար՝
 
տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
գ) զբոսավարի որակավորման համար՝
 
տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
դ) ուղեկցորդի որակավորման համար՝
 
տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
 
ե) զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 30-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված զբոսաշրջային ավտոբուսների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար սահմանված պետական տուրքերը ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ զբոսաշրջային փորձառությունների, որակավորման համար սահմանված պետական տուրքերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:

3. 2003 դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա որակավորում ստացած հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք շարունակում են վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.2 հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը մինչեւ այդ օրենքի հիման վրա տրված որակավորման ժամկետի ավարտը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն