Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի՝
1) 19.2 հոդվածի 2-րդ մասը «որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միությունների կողմից տրվող որակավորումների» բառերով.
2) 19.2 հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով հետեւյալ խմբագրությամբ.
«3. Զբոսաշրջության բնագավառում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
1) Զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեության ծանուցման համար՝
ա) զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման ծանուցման համար՝ | տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով |
բ) զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման ծանուցման համար՝ | տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով |
գ) զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար՝ | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով |
դ) ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝ | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով. |
2) Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համար ՝
ա) հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով |
բ) ափարթհոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ) առողջարանում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դ) մոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով. |
ե) հոսթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
զ) մասնագիտացված ճամբարներում կամ տներում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով |
է) հանգստյան տներում (պանսիոնում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով |
ը) ճամբարային բնակատեղիում (քեմփինգ) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով |
թ) հյուրատանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով |
ժ) զբոսաշրջային տանը (B&B) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով: |
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1)-ին կետի ա)-բ) ենթակետերով եւ 2-րդ կետով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության միեւնույն տեսակով մեկից ավելի վայրերում գործունեությունն իրականացնելու համար պետական տուրք գանձվում է յուրաքանչյուր վայրի համար:
5. Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
1) Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար համար՝
ա) մեկ զբոսաշրջային ավտոբուսի որակավորման համար՝ | տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով |
բ) զբոսաշրջային փորձառությունների որակավոման համար՝ | տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ) զբոսավարի որակավորման համար՝ | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով |
դ) ուղեկցորդի որակավորման համար՝ | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով |
ե) զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի որակավորման համար՝ | տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով:»: |
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 30-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված զբոսաշրջային ավտոբուսների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար սահմանված պետական տուրքերը ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի
1-ից, բացառությամբ զբոսաշրջային փորձառությունների, որակավորման համար սահմանված պետական տուրքերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:
3. 2003 դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա որակավորում ստացած հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք շարունակում են վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.2 հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը մինչեւ այդ օրենքի հիման վրա տրված որակավորման ժամկետի ավարտը: