Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների կողմից տրվող որակավորումների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Զբոսաշրջության բնագավառում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
1) զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեության ծանուցման համար՝ | |
ա. զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման ծանուցման համար՝ | տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով |
բ. զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման ծանուցման համար՝ տարեկան | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
գ. զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար` տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
դ. ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
2) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համար՝ | |
ա. հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
բ. ապարտհոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ. առողջարանում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դ. մոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե. հոսթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
զ. մասնագիտացված ճամբարներում կամ տներում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
է. հանգստյան տներում (պանսիոնում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
ը. ճամբարային բնակատեղիում (քեմփինգում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
թ. հյուրատանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 15-ապատիկի չափով |
ժ. զբոսաշրջային տանը (B&B) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով եւ 2-րդ կետով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության միեւնույն տեսակով մեկից ավելի վայրերում գործունեություն իրականացնելու համար պետական տուրք գանձվում է յուրաքանչյուր վայրի համար:
5. Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.
1) զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների որակավորման համար՝ | |
ա. մեկ զբոսաշրջային ավտոբուսի որակավորման համար՝ տարեկան | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
բ. զբոսաշրջային փորձառությունների որակավորման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
գ. զբոսավարի որակավորման համար` տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
դ. ուղեկցորդի որակավորման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
ե. զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորման համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
զ. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի որակավորման համար՝ տարեկան | բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասի 1-ին կետի «ա», «գ» եւ «դ» ենթակետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ «բ», «ե» եւ «զ» ենթակետերը՝ 2025 թվականի հունիսի 30-ից:
3. 2003 թվականի դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի հիման վրա որակավորում ստացած` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք շարունակում են վճարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը մինչեւ այդ օրենքի հիման վրա տրված որակավորման ժամկետի ավարտը: