Հոդված 1. 2002 թվականի մայիսի 7-ի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-337 օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«2. Համայնքի ղեկավարը օժտված է «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ ստուգումներ իրականացնելու իրավասությամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 30-ից: