Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7551-02.12.2005-ՊԻ,ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 2-4-րդ եւ 6-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բնակարանը՝ բնակության համար նախատեսված եւ իրավունքների պետական գրանցումն իրականցնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է.

ոչ բնակելի տարածքը՝շենքում կամ շինությունում ֆիզիկական անձանց բնակության համար չնախատեսված եւ իրավունքների պետական գրնցումն իրականցնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է.

բազմաբնակարան շենքն՝ այն շենքն է, որում մեկից ավելի սեփականտերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան եւ (կամ) ոչ բնակելի տարածք, եւ որիկառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվելբնակարանների կամոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջեւ.»

«Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամաբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչբնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին, արտահայտվում է կոտորակով: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար էիրեն պատկանող ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին եւ արտահայտվում է տոկոսով:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդկետի վերջին պարբերության մեջ «բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժինը» բառերը փոխարինել «բնակարանը՝ բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժինի հետ միասին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: