Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 26-ի «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-5-Ն օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5. Քաղաքապետը օժտված է «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ ստուգումներ իրականացնելու իրավասությամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 30-ից: